FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

article  8

ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները.
1. Ռազմարդյունաբերական քաղաքականության ապահովման գործընթացում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտները իրավունք ունեն՝
    1) պետական մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ ՌԱՀ-ի զարգացման վերաբերյալ.
    2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել և առաջարկություններով հանդես գալ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստերում.
2. Ռազմարդյունաբերական քաղաքականության ապահովման գործընթացում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտները պարտավոր են ռազմարդյունաբերական քաղաքականության իրականացման գործընթացում իրենց զարգացման և հզորությունների պահպանման ամենամյա ծրագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին: