Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ article 12 Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ համագործակցելու` Կազմակերպության պարտականությունը. 1. Կազմակերպությունը պարտավոր է համագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ` վերջինիս պահանջով օրենքով սահմանված ժամկետում, իսկ նման ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ ողջամիտ ժամկետում ներկայացնել փաստաթղթեր, տալ բացատրություններ ու պարզաբանումներ, Ֆինանսական համակարգի հաշտարարին տրամադրել պահանջի հետ առնչվող այն նյութերը, որոնք գտնվում են իր մոտ, եթե անգամ դրանք պարունակում են բանկային, ապահովագրական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք. 2. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է որոշում կայացնել իր հետ բավականաչափ չհամագործակցող Կազմակերպությանը նախազգուշացնելու մասին. 3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նախազգուշացում ստացած Կազմակերպությունը շարունակում է չհամագործակցել կամ բավականաչափ չհամագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ, վերջինս կարող է որոշում կայացնել Կազմակերպությանը չհամագործակցող ճանաչելու մասին: |