FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Մասնակցությունը միջազգային համագործակցությանը և տվյալների փոխանցումը.
1. Վիճակագրական կոմիտեն և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներն իրենց իրավասությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում են վիճակագրական ստանդարտների և ուղեցույցների մշակմանն ու ներդրմանն ուղղված միջազգային գործունեությանը.
2. Վիճակագրական կոմիտեն համակարգում է պաշտոնական վիճակագրության բնագավառում տեխնիկական համագործակցության բոլոր միջոցառումները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից տրվող բոլոր այն գնահատականները, որոնք վերաբերում են պաշտոնական վիճակագրությանը՝ անկախ վիճակագրության ոլորտից և արտադրողից.
3. Վիճակագրական կոմիտեն համակարգում է պաշտոնական վիճակագրության տվյալների փոխանցումը միջազգային և այլ կազմակերպությունների.
4. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վրա: