FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Սորտի անվանումը և անվան օգտագործումը.
1. Յուրաքանչյուր սորտ պետք է ունենա անվանում, որը պետք է ապահովի դրա հիմնական նշանակությունը և նույնականացումը: Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը չի կարող խոչընդոտել այդ` որպես սորտի անվանում գրանցված անվանման ազատ օգտագործմանը նույնիսկ բուծողի իրավունքի գործողության ժամկետը լրանալուց հետո.
2. Անվանումը չի կարող կազմված լինել թվերից, բացառությամբ այն դեպքերի, երբ այն համապատասխանում է սորտի անվանակոչման հաստատված գործելակերպին: Այն չպետք է տարակուսանք կամ շփոթմունք առաջացնի տվյալ սորտի հատկանիշների, որակի կամ ինքնության կամ բուծողի ինքնության առնչությամբ: Այն պետք է տարբերվի յուրաքանչյուր անվանումից, որով որևէ ՈՒՊՈՎ անդամի տարածքում անվանվել է գոյություն ունեցող նույն կամ նույն տեսակին պատկանող բուսատեսակի սորտը.
3. Սորտի անվանումը լիազոր մարմնին առաջարկում է բուծողը: Եթե պարզվում է, որ այդ անվանումը չի բավարարում սույն հոդվածի 2-րդ կետի պահանջները, ապա լիազոր մարմինը մերժում է դրա գրանցումը և պահանջում, որ բուծողը սահմանված ժամանակահատվածում առաջարկի այլ անվանում: Սորտի անվանումը գրանցում է լիազոր մարմինը բուծողի իրավունքների տրման հետ միաժամանակ.
4. Երրորդ անձանց նախկին իրավունքները ենթակա չեն վերանայման։ Եթե նախկինում ձեռք բերված իրավունքի պատճառով սորտի անվանման գործածումն արգելվում է համաձայն սույն հոդվածի 8-րդ մասի, ապա լիազոր մարմինը բուծողից պահանջում է սորտի համար ներկայացնել այլ անվանում.
5. ՈՒՊՈՎ բոլոր անդամներում սորտը պետք է առաջարկվի միևնույն անվանմամբ: Լիազոր մարմինը գրանցում է սույն հոդվածի դրույթներին համապատասխան առաջարկված անվանումը, եթե այն անընդունելի չի համարվում: Անվանման անընդունելի համարվելու դեպքում լիազոր մարմինը բուծողից պահանջում է առաջարկել այլ անվանում.
6. Լիազոր մարմինը ՈՒՊՈՎ անդամ բոլոր իրավասու մարմիններին ապահովում է սորտերի անվանման, մասնավորապես՝ անվանման առաջարկման, գրանցման և չեղյալ համարելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.
7. ՈՒՊՈՎ անդամ յուրաքանչյուր իրավասու մարմին կարող է լիազոր մարմին ներկայացնել սորտի անվանման գրանցման վերաբերյալ իր դիտողությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

8. Ցանկացած անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի կամ շուկայահանման համար առաջարկում է պահպանվող սորտի սերմնանյութ, պարտավոր է օգտագործել այդ սորտի անվանումը անգամ այդ սորտի վրա բուծողի իրավունքների ժամկետի ավարտից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հոդվածի 4-րդ մասի դրույթներին համապատասխան նախկինում ձեռք բերված իրավունքները կանխում են այդպիսի օգտագործումը.
9. Սորտը վաճառքի կամ շուկայահանման առաջարկելու դեպքում սորտի գրանցված անվանումը թույլատրվում է օգտագործել ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ այլ նշապատկերների հետ զուգահեռ: Այդպիսի զուգակցման դեպքում սորտի անվանումը պետք է լինի հեշտ ճանաչելի: