FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ու հասարակության իրազեկումը.
1. ԳՁՕ-ների գործածության դեպքերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: 2․ ԳՁՕ-ների կամ դրանց համակցված գործածության դեպքերում լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրին և մարդու առողջությանն առնչվող ցանկացած սպառնալիք բացառելու ուղղությամբ.
3. Լիազոր մարմինը զանգվածային լրատվության միջոցներով հասարակությանը տեղեկացնում է ԳՁՕ-ների կամ դրանց համակցությունների գործածության հետևանքով առաջացող իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին.
4. ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթներով.
5. Պետական, առևտրային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
6. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր ոք իրավունք ունի լիազոր մարմնից պահանջելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն: Գաղտնիք չեն համարվում ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության հետ կապված՝
    1) գործունեություն իրականացնող անձի վերաբերյալ տվյալները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնիք համարվող տեղեկատվության).
    2) ԳՁՕ-ների ընդհանուր բնութագիրը.
    3) գործածության նպատակը և վայրը.
    4) կիրառվող մեկուսացման միջոցները.
    5) շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունը և մարդու առողջությանն սպառնացող հնարավոր վտանգը.
    6) հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը.
    7) հնարավոր անբարենպաստ ազդեցությունների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

7․ Լիազոր մարմինը ԳՁՕ-ների գործածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային լրատվության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, հասարակական լսումների կազմակերպման, պաշտոնական կայքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով հասարակությանը տրամադրում է տեղեկատվություն`
    1) մշտադիտարկման արդյունքների,
    2) լիցենզավորման,
    3) արտակարգ իրավիճակի,
    4) հանրության իրազեկման համար սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալների մասին.
8. Լիազոր մարմինն ապահովում է հանրության մասնակցությունը սույն օրենքով սահմանված գործընթացներին տեղեկատվության տրամադրման և հասարակական լսումների կազմակերպման միջոցով։