FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  28

Ներդրումային ընկերությունները և նրանց կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունները.
1. Ներդրումային ընկերությունը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, որի գործունեությունը ներդրումային ծառայությունների մատուցումն է՝ առանձին կամ ոչ հիմնական ծառայությունների հետ մեկտեղ.
1.1. Ներդրումային ընկերություններն իրավունք ունեն մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունները՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով ներդրումային ընկերություններին թույլատրելու լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով նախատեսված գործունեություններին՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ.
3. Ներդրումային ընկերություններին արգելվում է իրականացնել սույն հոդվածով չնախատեսված որևէ այլ գործունեություն, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով: Սույն սահմանափակման խախտումը ներդրումային ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք է.
4. Ներդրումային ընկերության՝ որպես ֆինանսական խմբի անդամի գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: