FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

6.2. Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված՝ գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեություն (բացառությամբ սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 8-րդ, 9-րդ, 10-րդ ենթակետերով, 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 6-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ ենթակետերով, 8-րդ կետի 5-րդ ենթակետով, 13-րդ կետի 2-րդ ենթակետով, 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի) տվյալ պետության օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Թույլտվությունը տրվում է անժամկետ կամ որոշակի ժամկետով.
6.3. Սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունը մերժվում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4.1-ին, 5-րդ կետերով սահմանված հիմքերով.
6.4. Օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ սույն հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար թույլտվության տրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
6.5. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.2-րդ կամ 35.1-ին հոդվածով սահմանված անձը քաղաքաշինության բնագավառում իր անվամբ գրանցված լիցենզիաները ճանաչելու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
    1) դիմում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

2) համապատասխան լիցենզիայի ներդիրում ընդգրկված պատասխանատու մասնագետի դիպլոմի պատկերամուտով անցկացված տարբերակը, նախկինում կատարված աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ քաղվածք, ինչպես նաև կարող են ներկայացվել պատասխանատու մասնագետի մասնագիտական ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր.
7. Լիցենզիա ստանալու համար դիմած առևտրային կազմակերպության կանոնադրությունում կամ պետական գրանցման վկայականում, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականում գործունեության համապատասխան տեսակների իրականացում նախատեսող գրառման բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ լիցենզիայի հայտի մերժման համար: Լիցենզիա ստացած առևտրային կազմակերպության կանոնադրությունում կամ պետական գրանցման վկայականում, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականում տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման իրավունքը նախատեսող գրառման բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ այդ կազմակերպությանը պատասխանատվության ենթարկելու համար.
8. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
9. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա.
10. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները.
1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերը: Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվել այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
2. Առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվել լիցենզավորման ենթակա բոլոր գործունեության տեսակներով, եթե դա արգելված չէ օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ.
3. Ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր տեսակներով, եթե դա արգելված չէ օրենքով, և եթե գործունեության նման տեսակով զբաղվելու իրավունքն ուղղակի նախատեսված է նրանց կանոնադրությամբ.
4. Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր տեսակներով, եթե դա արգելված չէ օրենքով.
5. Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիա կարող են ստանալ նաև գործունակ ֆիզիկական անձինք, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
6. Լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկները, եթե այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքն ուղղակի նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ նրանց կանոնադրությամբ: Պետական կամ համայնքի հիմնարկի լիցենզավորումն իրականացվում է իրավաբանական անձանց համար՝ սույն օրենքով նախատեսված կարգով.
6.1. Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն (բացառությամբ սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված դեպքերի) օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում: