FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

Օրենքի գործողության սահմանները.
1. Սույն օրենքով սահմանված սնանկության վարույթի պարտապան կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ`
    ա) Հայաստանի Հանրապետության.
    բ) համայնքի.
    գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի.
    դ) բանկի.
    ե) վարկային կազմակերպության.
    զ) ներդրումային ընկերության. զ1.) ներդրումային ֆոնդի կառավարչի.
    է) ապահովագրական ընկերության.
    է1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի.
    ը) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամի: Սույն մասում օգտագործված «բանկ», «ապահովագրական ընկերություն», «ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ» կամ «վարկային կազմակերպություն» հասկացությունները չեն ներառում ինքնալուծարման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությունն ստացած բանկը, ապահովագրական ընկերությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ վարկային կազմակերպությունը.
2. Օրենքով կարող են սահմանվել ապահովագրական ընկերությունների, բարեգործական հիմնադրամների, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, գրավատների, բնական մենաշնորհի և շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների, հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց, հասարակական կազմակերպությունների անվճարունակության և որպես պարտապան դրանց մասնակցությամբ սնանկության վարույթի այլ կանոններ, քան սահմանված են սույն օրենքով.
3. Որպես պարտապան` օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձի մասնակցությամբ անվճարունակության (սնանկության) հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

4. Օտարերկրյա պետությունների դատարանների անվճարունակության (սնանկության) գործերով վճիռները (որոշումները) Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իսկ դրանց բացակայության դեպքում` փոխադարձության սկզբունքով.
5. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների անվճարունակության (սնանկության) բնագավառի հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: