Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 4 Մաստեր պլանի նշանակությունը և բովանդակությունը. 1. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Ծրագիր իրականացնողը մշակում է մաստեր պլան. 2. Ներդրումային ծրագիրն իրականացվում է մաստեր պլանին համապատասխան. 3. Մաստեր պլանը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 4. Մաստեր պլանը պետք է ներառի տեղեկատվություն` 1) ծրագրի իրականացման հիմնական նպատակների մասին. 2) հիմնական և միջանկյալ փուլերի վերաբերյալ, ներառյալ՝ առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա` դրանց ակնկալվող ժամկետների հաշվարկը. 3) նախատեսվող ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ. 4) տեխնոլոգիական, ճարտարապետանախագծային և շինարարական սկզբունքային լուծումների վերաբերյալ. 5) սոցիալական ազդեցության մասին, այդ թվում` ա. բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ, բ. համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին մասնակցության վերաբերյալ. 6) աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների և նորմերի վերաբերյալ. 7) մաստեր պլանի իրականացման նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու նպատակով սահմանվող արտադրական ցուցանիշների վերաբերյալ` համաձայն հավելված 3-ի. 5. Մաստեր պլանում չի ներկայացվում ծրագիրն իրականացնողի առևտրային և գաղտնի տեղեկատվությունը, դետալացված բիզնես պլանը և այլ ֆինանսական ու տնտեսական տվյալներ: |