FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  67

Դատախազի արձակուրդը.
1. Դատախազներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ.
2. Դատախազին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատախազության բնականոն գործունեության իրականացումը.
3. Արձակուրդ տրամադրվում է գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի ոլորտը համակարգող տեղակալի հրամանով: Դատախազներին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը.
4. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատախազն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ լրացուցիչ չվճարվող արձակուրդի իրավունք.
5. Դատախազներն ունեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
6. Ամենամյա արձակուրդի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
7. Դատախազին արձակուրդ տրամադրելու հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատախազների նկատմամբ` սույն օրենքի դրույթներին համապատասխան: