FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  176

Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացվող փաստաթղթերը և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը.
1. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացվող փաստաթղթերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 261-րդ հոդվածով.
2. Կառավարությունը սահմանում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք հաստատում են Միության մաքսային օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված՝ օտարերկրյա ֆիզիկական անձանց որպես մշտական բնակության ժամանող ճանաչելու կամ օրենսդրությամբ սահմանված կարգով որպես փախստական կամ հարկադիր տեղահանված ճանաչելու հանգամանքը.
3. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները ժամանակավոր ներմուծվում են Միության մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածին համապատասխան.
4. Միության մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված արտոնության կիրառման համար մաքսային մարմիններ ներկայացվում է պետական լիազոր մարմնի տրամադրած՝ անձի դիվանագիտական կարգավիճակը հաստատող փաստաթուղթը: