FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և անձի կրթության իրավունքի պետական երաշխիքները.
1. Մասնագիտական կրթությունը և ուսուցումը համակարգված կրթական գործընթաց են, որոնցով անձի մեջ ձևավորվում են անհրաժեշտ մասնագիտական կարողունակություններ և աշխատանքային փորձ կուտակելու հնարավորություն՝ որակավորված մասնագիտական գործունեություն իրականացնելու, ներկայի և ապագայի մարտահրավերներին դիմակայելու, փոփոխվող աշխատաշուկային արձագանքելու, նոր պայմաններին հարմարվելու, շարունակական մասնագիտական կատարելագործման ու զարգացման համար.
2. Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր ուսանողի կրթության իրավունքի ապահովման երաշխիք, իսկ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը՝ աշխատաշուկայում մրցունակության ապահովման երաշխիք.
3. ՄԿՈՒ բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝
    1) հասարակության մտավոր և գործնական ներուժի, աշխատուժի վերարտադրությունն ու զարգացումը, աշխատաշուկայի մրցունակությունը.
    2) ներառական ու որակյալ մասնագիտական կրթությունն ու ուսուցումը բոլորի համար և հարատև կրթության հնարավորությունների խթանումը.
    3) ՄՈՒՀ-երի ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը.
    4) ՄԿՈՒ համակարգի կառավարման թափանցիկությունը և կոլեգիալությունը.
    5) պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, պատասխանատվությունը և ձեռք բերված վերջնարդյունքների ճանաչումը.
    6) սոցիալական գործընկերների հետ համագործակցությունը.
    7) մասնագիտական կրթության բնագավառում հայկական ավանդական արհեստների և արվեստների պահպանումը և խթանումը որպես մշակութային ժառանգություն.
    8) մասնագիտական կրթության որակավորումների համահնչեցումը միջազգային պահանջներին.
    9) հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացումը և համագործակցությունը.
4. Պետությունը, հաշվի առնելով աշխատուժի շուկայի կազմը և կառուցվածքը, յուրաքանչյուր անձի համար մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում երաշխավորում է`
    1) ՄԿՈՒ համակարգի բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ պատշաճ ֆինանսավորում.
    2) մրցութային կարգով մասնագիտական կրթություն պետական բյուջեի միջոցների հաշվին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

3) պետության գնահատված կարիքների և զարգացման առաջընթացի ուղղություններին համապատասխան կամ պետության կողմից գերակա ճանաչված ոլորտներում ՄԿՈՒ ֆինանսավորում.
    4) սոցիալական գործընկերների պատվերով ու ֆինանսավորմամբ մասնագիտական կրթություն և ուսուցում.
    5) մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու հավասար հնարավորություններ խելամիտ հարմարեցումների և ներառման միջոցով.
5. Պետությունն աջակցում է ՄՈՒՀ-երի ուսանողների, ունկնդիրների մասնագիտական ոլորտներում աշխատանքային կարողունակությունների ձևավորման ծրագրերին և դրանց կազմակերպմանը։