FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  69

Օրենքի նախագծի քննարկման ընդհանուր ընթացակարգը.
1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ.
2. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը քննարկվում է մեկ ընթերցմամբ.
3. Օրենքի նախագիծը, որպես կանոն, քննարկվում է հետևյալ ընթացակարգով.
    1) շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.
    2) առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը.
    3) Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ.
    4) առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.
    5) երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը.
    6) Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ.
4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկվում է Կանոնակարգի 20-րդ գլխով սահմանված կարգով: