Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 Բնապահպանական վերահսկողության հիմնական ուղղությունները. 1. Ստուգվող և դիտարկվող սուբյեկտներում բնապահպանական վերահսկողությունն իրականացվում է բնապահպանական օրենսդրությամբ սահմանված նորմերի կատարման նկատմամբ հետևյալ ուղղություններով. 1) մթնոլորտային օդի պահպանություն՝ ա) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների առկայությունը և այդ թույլտվություններով սահմանված նորմատիվների պահպանումը, բ) կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանումը, գ) մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների ու սարքավորումների առկայությունը և դրանց կառուցման ու շահագործման ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների ու կանոնների պահպանումը, դ) տրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի և այլ փոխադրամիջոցների ու կայանքների շահագործման ընթացքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի համար սահմանված նորմատիվների ու չափման կարգերի պահպանումը, ե) բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման սահմանափակումների, պահանջների պահպանումը, զ) մթնոլորտն աղտոտող վնասակար նյութերի արտանետումների պետական հաշվառման վարման կանոնների կատարումը, է) օզոնային շերտի պահպանության համար սահմանված սահմանափակումների և պահանջների պահպանումը. 2) ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն՝ ա) ջրային ռեսուրսների ինքնակամ և ոչ նպատակային օգտագործման սահմանափակումների պահպանումը, բ) ջրօգտագործման թույլտվություն և ազատ ջրօգտագործում պահանջող ջրօգտագործման իրականացման պահանջների կատարումը, գ) սահմանված չափաքանակներից ավել ջրային ռեսուրսներն աղտոտելու և ջրահավաք ավազաններում ջրային ռեժիմի սահմանափակումների պահպանումը, դ) ջրային ռեսուրսների պետական հաշվառման վարման կանոնների պահպանումը, ե) ջրային ռեսուրսների վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբյուսների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրման պահանջների կատարումը, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 ա) Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ՝ ռադիոակտիվ) գործածության՝ առաջացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման (թափոնի երկրորդային օգտագործում), հեռացման, վնասազերծման, շրջակա միջավայրում դրանց տեղադրման և թաղման համար սահմանված նորմերի պահպանումը, բ) վտանգավոր նյութերն ու թափոնները Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար սահմանված պահանջների պահպանումը. 7) ռադիոակտիվ նյութերով աղտոտվածություն` ռադիոակտիվ նյութերով շրջակա միջավայրի աղտոտվածության կանխարգելմանն ուղղված նորմերի ու կանոնների պահպանումը, բացառությամբ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի. 8) բնապահպանական պետական փորձաքննություն՝ բնապահպանական պետական փորձաքննական եզրակացության առկայությունը և փորձաքննության ենթարկված փաստաթղթերում ամրագրված բնապահպանական պահանջների ու միջոցառումների կատարումը. 9) բնապահպանական հարկ և բնօգտագործման վճարներ` ա) բնապահպանական հարկ և (կամ) բնօգտագործման վճար վճարողների հաշվառման կարգի պահանջների պահպանումը, բ) բնապահպանական հարկի և (կամ) բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և վճարների հաշվարկման կարգի պահպանումը. 10) բնապահպանական վարչական վիճակագրություն՝ բնապահպանական վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի պահպանումը. 2. Բնապահպանական վերահսկողությունն իրականացվում է նաև բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 զ) ջրային ռեսուրսների վիճակի վրա ազդող աշխատանքների կատարման համար սահմանված պահանջների կատարումը, է) հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու սահմանված պահանջների կատարումը, ը) ջրի ազգային ծրագրով սահմանված ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի՝ չափաքանակների ու սահմանափակումների կատարումը. 3) հողերի պահպանություն՝ ա) հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, աղակալումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական նյութերով աղտոտումից, սողանքներից և հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանելու համար սահմանված սահմանափակումների ու նորմերի պահպանումն ու բնապահպանական միջոցառումների կատարումը, բ) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահման և օգտագործման պահանջների պահպանումը, գ) բնապահպանական, ներառյալ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման համար տրամադրված հողերի, անտառային և ջրային հողերի օգտագործման համար սահմանված բնապահպանական սահմանափակումների ու նորմերի պահպանումը, դ) բնապահպանական, ջրային, անտառային ֆոնդի հողերի, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի նպատակային ու գործառնական նշանակության օգտագործման, ինչպես նաև այդ հողերի սանիտարական և պահպանական գոտիների (բացառությամբ ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիների) համար հողաշինարարական, անտառաշինական, քաղաքաշինական փաստաթղթերով և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաներով սահմանված նորմերի պահպանումը. 4) ընդերքի օգտագործում և պահպանություն՝ ե) ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունները կանխող բնապահպանական միջոցառումների իրականացումը, զ) ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ. 5) կենդանական և բուսական աշխարհի օգտագործում և պահպանություն՝ ա) կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության համար սահմանված պահանջների կատարումը, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 բ) վայրի կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների` Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման սահմանված պահանջների պահպանումը, գ) Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև բուսական համակեցությունների պահպանության համար սահմանված պահանջների պահպանումը, դ) կենդանական աշխարհի օբյեկտների վերաբնակեցման, կլիմայավարժեցման և սելեկցիոն նպատակով դրանց օգտագործման համար սահմանված պահանջների պահպանումը, ե) բուսական աշխարհի օբյեկտների կլիմայավարժեցման և սելեկցիոն նպատակներով դրանց օգտագործման համար սահմանված պահանջների պահպանումը, զ) ժամանակակից կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի վերափոխված օրգանիզմների օգտագործման պահանջների պահպանումը, է) բուսական աշխարհի օբյեկտների աճելավայրերի, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտների բնակության միջավայրի, բնադրավայրերի, միգրացիոն ուղիների պահպանության համար սահմանված պահանջների պահպանումը, ը) բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման պահանջների պահպանումը, թ) վայրի կենդանիների որսի և ձկնորսության կանոնների պահպանումը, ժ) բնության հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված ռեժիմների պահպանության պահանջների կատարումը, ընդհանուր օգտագործման տարածքներում ծառերի, թփերի, զբոսայգիների և այլ կանաչ գոտիների պահպանման համար սահմանված պահանջների կատարումը, ժա) անտառներում ծառերի, թփերի, մատղաշի և մշակաբույսերի պահպանման, ծառերի ու թփերի հատման կանոնների պահպանումը, ժբ) անտառները արտադրական և կենցաղային կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, քիմիական նյութերով և թափոններով աղտոտումը կանխարգելող սահմանափակումների պահպանումը, ժգ) անտառային ֆոնդի տարածքներում խոտհնձի, անասունների արածեցման, խոտհարքների և արոտահանդակների օգտագործման կանոնների պահպանումը, ժդ) անտառաշինական փաստաթղթերի համապատասխան անտառավերականգնման և այլ աշխատանքների կատարումը. 6) վտանգավոր նյութեր և արտադրության ու սպառման թափոններ՝ |