Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 Վարկային բյուրոյի ինտերնետային էջը. 1. Վարկային բյուրոն պարտավոր է ունենալ ինտերնետային էջ, որտեղ վարկային բյուրոն պարտավոր է հրապարակել՝ 1) վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ներքին իրավական ակտերը. 2) վարկային բյուրոյի կողմից վեճերի լուծման ընթացակարգի վերաբերյալ ներքին իրավական ակտերը. 3) վարկային բյուրոյից վարկային զեկույցների և վարկային բյուրոյի կողմից մատուցվող այլ ծառայությունների ստացման ընթացակարգի վերաբերյալ տեղեկությունները. 4) տարեկան ֆինանսական հաշվետվությունները և հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը (օրենքով սահմանված դեպքերում` աուդիտն իրականացնող անձի եզրակացության առկայության դեպքում). 5) ֆինանսական հաշվետվությունները. 6) ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը. 7) շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճենները. 8) վարկային բյուրոյի 10 տոկոս և ավելի բաժնետոմս ունեցող բաժնետերերի անունները (անվանումները), խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը. 9) վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների սակագնային քաղաքականությունը. 10) տեղեկատվություն տրամադրողների անունը (անվանումը), գտնվելու (բնակության) վայրը. 11) սույն օրենքով և վարկային բյուրոյի կանոնադրությամբ սահմանված այլ տեղեկություններ. 2. Վարկային բյուրոյի կողմից ինտերնետային էջում հրապարակվող տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ և թարմացվեն դրանց փոփոխությունից հետո՝ 5 օրվա ընթացքում: |