Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 222.19 Վերաքննիչ բողոքարկման ժամկետները. 1. Սույն օրենսգրքի 222.18-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գործով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով. 2. Վերաքննիչ բողոքի պատասխան կարող է ներկայացվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո՝ մինչև գործի դատաքննությունը. 3. Վերաքննիչ դատարանը բողոքը քննում և համապատասխան որոշում է կայացնում ու հրապարակում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում. 4. Վարչական դատարանի ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով անփոփոխ, կամ բավարարում է վերաքննիչ բողոքը՝ բեկանելով վարչական դատարանի դատական ակտը և կայացնելով նոր դատական ակտ. 5. Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: |