FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  46

Պաշտպանի պարտադիր մասնակցությունը.
1. Վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է ձերբակալված անձին ձերբակալման որոշումը հանձնելու պահից, իսկ եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետում այն չի հանձնվել, ապա նրան ազատությունից փաստացի զրկելուց հետո 6 ժամը լրանալու պահից կամ անձին մեղադրանք ներկայացնելու պահից, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով չի ընդունել մեղադրյալի հրաժարվելը պաշտպանից.
2. Վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարվելը կամ անհապաղ միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար, եթե՝
    1) մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն պաշտպանվել հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով.
    2) մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում հայերենին.
    3) մեղսագրվող արարքը կատարելու պահին մեղադրյալն անչափահաս է.
    4) մեղադրյալը ժամկետային զինծառայող է.
    5) մեղադրյալը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ.
    6) տվյալ անձի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթ.
    7) տվյալ մեղադրյալի նկատմամբ իրականացվում է հեռակա վարույթ.
    8) մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի.
    9) դատարանը կայացրել է տվյալ մեղադրյալին առնչվող ցուցմունքի դեպոնացում կատարելու մասին որոշում.
    10) մեղադրյալը միջնորդել է կիրառել համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված կամ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ.
    11) մեղադրյալի նկատմամբ կիրառվել է սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական սանկցիա.
    12) մեղադրյալը միջնորդել է դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ.
    13) վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է հետագա վարույթին մասնակցելուց.
    14) վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին հեռացրել է վարույթից.
    15) դա է պահանջում արդարադատության շահը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  46

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ մեղադրյալը պաշտպան չունի, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել պաշտպանի մասնակցությունը վարույթին այն պարտադիր դարձնող համապատասխան հիմքն ի հայտ գալուց անմիջապես հետո: