Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ article 7 Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը. 1. Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը (այսուհետ՝ պետական լիազոր մարմին)՝ 1) հանդես է գալիս որպես պետական պատվիրատու. 2) մասնակցում է զինված ուժերի և այլ զորքերի զարգացման պլանների, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի մշակմանը. 3) մշակում է` ա. ռազմական կարիքների համար գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի ծրագիրը, բ. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը, որը ներառում է ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը և միջոցառումները, գ. ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը, դ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը և այդ կազմակերպությունների ցանկը, ե. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը, զ. ռազմական ապրանքների, գույքի և ծառայությունների գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը, է. պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների ցանկի մշակման և վարման կարգը, ը. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտաարտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը, թ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը` ըստ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության քաղաքականության, ժ. գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը, ժա. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը. 4) իրականացնում է` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ article 7 ա. ռազմական ապրանքների, գույքի և ծառայությունների գների պետական կարգավորումը՝ համաձայն սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջների, բ. ռազմական կարիքների համար գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարումը՝ հանդես գալով որպես պատվիրատու, գ․ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը, դ. ռազմարդյունաբերության ոլորտում գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառումը, ե. ՌԱՀ-ի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարումը, զ. ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման վերլուծությունը, է. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը, ը. ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծումը, թ. ռազմարդյունաբերության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումը, ժ. իր լիազորությունների սահմաններում մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համագործակցության իրականացմանը, ժա. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարումը, ժբ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերը, ժգ. քաղաքացիական և ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը, ժդ. իր իրավասության սահմաններում ապահովում է պետական պատվերի կատարման և ռազմական արտադրանքի որակի հսկողությունը, ժե. կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության աշխատանքների և առաջադրանքների համակարգումը, ժզ. իրականացնում է ռազմարդյունաբերության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ: |