Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 99 Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի արդյունքներն ամփոփելը. 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ընտրության երկրորդ փուլի քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը, ամփոփում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը. 1) Ազգային ժողով ընտրվելու մասին. 2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին. 3) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն. 2. Սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև որոշում է ընդունում լրացուցիչ մանդատների բաշխման մասին: |