Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 50 Փակ պայմանագրային ֆոնդի ժողովը. 1. Սույն հոդվածի 3-րդ մասով կամ ֆոնդի կանոններով նախատեսված հարցերով որոշումներ ընդունելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ գումարվում է փակ պայմանագրային ֆոնդի ժողով, որին մասնակցելու իրավունք ունեն ֆոնդի բոլոր մասնակիցները` իրենց պատկանող փայերի քանակին և հաշվարկային արժեքին համապատասխան ձայների քանակով, ինչպես նաև ֆոնդի կանոններով նախատեսված այլ անձինք. 2. Ֆոնդում առնվազն 10 տոկոս մասնակցություն ունեցող ֆոնդի մասնակցի (մասնակիցների) պահանջով պետք է գումարվի արտահերթ ժողով. 3. Ֆոնդի ժողովի բացառիկ իրավասությանը պետք է վերապահվի առնվազն հետևյալ հարցերի վերաբերյալ որոշման կայացումը. 1) կառավարչի տնօրենների խորհրդում ֆոնդի մասնակիցների ներկայացուցչի ընտրությունը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայն ֆոնդի կանոնների` այդպիսի ներկայացուցիչ չի ընտրվում. 2) ֆոնդի անկախ աուդիտ իրականացնող անձի ընտրությունը. 3) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը և ժողովի վարման կարգի ընդունումը. 4) սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի պահառության պայմանագրի փոփոխման և գործողության դադարեցման և նոր պահառուի հետ ֆոնդի պահառության պայմանագրի կնքման մասին կառավարչի տնօրենների խորհրդի որոշումներին համաձայնության տրամադրումը. 5) ֆոնդի կանոնների փոփոխությունները և (կամ) լրացումները հաստատելու մասին կառավարչի տնօրենների խորհրդի որոշմանը համաձայնության տրամադրումը. 6) ֆոնդի միացման և դադարեցման մասին կառավարչի տնօրենների խորհրդի որոշումներին համաձայնության տրամադրումը, ինչպես նաև միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը. 4. Փակ պայմանագրային ֆոնդի ժողովի` սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցերով որոշումների ընդունման իրավասությունը չի կարող փոխանցվել կառավարչին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 50 5. Փակ պայմանագրային ֆոնդի ժողովի նախապատրաստման, անցկացման, որոշումների ընդունման և նրա հետ կապված այլ հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաժնետերերի ընդհանուր ժողովի համար սահմանված դրույթները, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն օրենքով, ինչպես նաև հաշվի առնելով պայմանագրային ֆոնդի առանձնահատկությունները. 6. Սույն հոդվածի պահանջները չեն տարածվում այն փակ պայմանագրային ֆոնդերի վրա, որոնց կանոններով նախատեսված է, որ տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով չի գումարվում: |