FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, չեղյալ հայտարարման, փոփոխման և գործողության կասեցման ընթացակարգերը.
1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագրերով իրավասու մարմինն է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.
2. Իրավասու մարմինը վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագրերի կնքման՝ սույն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգերն իրականացնում է վարչապետի հանձնարարականով.
3. Իրավասու մարմինը Կառավարություն է ներկայացնում վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագիրն ստորագրելու մասին Կառավարության որոշման նախագիծը՝ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ կցելով՝
    1) եզրակացություն միջազգային պայմանագրի ստորագրման արտաքին քաղաքական հետևանքների մասին.
    2) արդարադատության նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի ստորագրման իրավական հետևանքների և պայմանագրում Հայաստանի Հանրապետության միջազգային իրավազորության և ինքնիշխան իրավունքների իրականացման սահմանափակումներ նախատեսող դրույթների առկայության մասին.
4. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագիրն ստորագրվում է սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված որոշման ընդունումից հետո՝ վարչապետի հանձնարարականի հիման վրա և պահպանելով սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածներով միջազգային պայմանագրի ստորագրմանը ներկայացվող պահանջները։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

5. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը Կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ վարչապետի հանձնարարականի հիման վրա օրենքով սահմանված կարգով՝ կցելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը.
6. Մինչև վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմում է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու նպատակով.
7. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագիրը վավերացվում է վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով օրենքով սահմանված կարգով անցկացվող հանրաքվեի միջոցով.
8. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվեի դրական արդյունքների դեպքում համապատասխան միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում այդ պայմանագրով նախատեսված կարգով և պահից.
9. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվեի բացասական արդյունքների դեպքում համապատասխան միջազգային պայմանագիրը կարող է չեղարկվել սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

10. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում, կասեցվում և այն չեղյալ է հայտարարվում սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով.
11. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ միջազգային պայմանագրում փոփոխություն նախատեսող միջազգային պայմանագիրը ենթակա է սույն հոդվածով սահմանված կարգով հանրաքվեի միջոցով վավերացման, եթե փոփոխության մասին պայմանագրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն փոփոխության մասին պայմանագիրը էապես շոշափում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները։