Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 25 Ներդրումային ծառայությունները. 1. Սույն օրենքի իմաստով ներդրումային ծառայություններ են համարվում անձի կողմից՝ 1) հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը. 2) իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը. 3) արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին. 4) իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը. 5) արժեթղթերի փաթեթի կառավարումը. 6) արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը. 2. Անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված գործունեության իրականացումը չի համարվում ներդրումային ծառայությունների մատուցում, եթե դա կրում է ոչ պարբերական բնույթ և տվյալ անձի հիմնական գործունեության մաս չի կազմում: Ներդրումային ծառայությունների մատուցում չի համարվում նաև «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ֆոնդերի գործունեությունը: |