Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ 1) ծրագիր իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի նիստի N 43 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած՝ «Մտադրությունների մասին հուշագրի նախագծին հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ նախատեսված Մտադրությունների մասին հուշագրի կողմ «Ալյոտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որին պատկանում են ընդերքից արդյունահանված պարունակության մշակման արդյունքում առաջացած արտադրական լցակույտերում կուտակված և կուտակվող ապարների արդյունավետ և ամբողջական մշակմանը վերաբերող տեխնոլոգիական մշակումները, կամ նրա իրավահաջորդը. 2) Ներդրումային ծրագիր` բացառապես ծրագիր իրականացնողի կողմից սեփական և/կամ նրա ռիսկով ներգրավված ֆինանսական միջոցներով իրականացվող` սույն օրենքի 1-ին հոդվածում նշված ծրագիրը. 3) մաստեր պլան` Ներդրումային ծրագրի իրականացման ընդհանուր գործընթացը, այդ թվում` տեխնոլոգիական, ճարտարապետանախագծային և շինարարական լուծումները, գործողությունները և դրանց իրականացման ժամկետները նկարագրող փաստաթուղթը. 4) գործարան` արդյունաբերական համալիր, որը կառուցվելու է Ներդրումային ծրագրի շրջանակներում` լցակույտերի մշակման համար. 5) պետական լցակույտեր` Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում տեղադրված` օգտակար հանածոների արդյունահանման կամ մշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումները, որոնք առաջացել են մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարում տեղադրված` օգտակար հանածոների արդյունահանման կամ մշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումները, որոնք առաջացել են 2012 թվականի հունվարի 1-ից հետո և սույն օրենքին համապատասխան՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության սեփականությանը. 6) Արծվանիկի պոչամբարի լցակույտեր` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում Արծվանիկի պոչամբարում 2012 թվականի հունվարի 1-ից հետո կուտակված և կուտակվող լցակույտերը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 3 7) պոչատարի լցակույտեր` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում առաջացած այն ապարները, որոնք պոչատարով տեղափոխվում են Արծվանիկի պոչամբար և ծրագիր իրականացնողի կողմից մշակման համար վերցվում են մինչև Արծվանիկի պոչամբար լցվելը. 8) մասնավոր լցակույտեր` Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում տեղադրված` օգտակար հանածոների արդյունահանման կամ մշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումները` սույն օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կողմից ծրագիր իրականացնողի սեփականությանը հանձնվելուց հետո. 9) լցակույտեր` պետական լցակույտերի, Արծվանիկի պոչատարի լցակույտերի և մասնավոր լցակույտերի ամբողջությունը. 10) պոչամբարներ` լցակույտերի կուտակման համար նախատեսված` Ողջիի, Փխրուտի և Արծվանիկի ինժեներական կառույցները` դրանց տեղակայման վայրի հողամասի հետ. 11) Արծվանիկի պոչամբար` սույն օրենքի հավելված 1-ում նշված հատակագիծը և կոորդինատային տեղադրվածությունն ունեցող պոչամբարը. 12) Ողջիի և Փխրուտի պոչամբարներ` սույն օրենքի հավելված 2-ում նշված հատակագիծը և կոորդինատային տեղադրվածությունն ունեցող պոչամբարները. 13) պոչատար` ընդերքից արդյունահանված պարունակության մշակման արդյունքում առաջացած ապարների` Արծվանիկի պոչամբար տեղափոխման համար նախատեսված ինժեներական կառույցների համալիրը. 14) կառավարման պայմանագիր` պայմանագիր, որով Ողջիի պոչամբարի, Փխրուտի պոչամբարի և Արծվանիկի պոչամբարի օգտագործման և կառավարման իրավունքը փոխանցվում է ծրագիր իրականացնողին` Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 3 15) հարկերից և այլ պարտադիր վճարներից ազատում` Ներդրումային ծրագրով և սույն օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված` գույքի և գույքային իրավունքների փոխանցման, լցակույտերի` սեփականության իրավունքով հանձնման գործարքների մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հարկերի և այլ պարտադիր վճարների հաշվարկման և վճարման պահանջի դադարեցում, հարկերի ու պարտադիր վճարների չկիրառում, սակայն չսահմանափակելով եկամուտ կամ այլ հարկվող օբյեկտ ճանաչելու դրույթների, շահութահարկի նպատակով նվազեցումների սահմանափակումների դրույթների, ավելացված արժեքի հարկի նպատակով հաշվանցվող (պակասեցվող) գումարի սահմանափակումների դրույթների չկիրառումը, ներառյալ՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և (կամ) մինչև համապատասխան գործարքի (գործառնության) իրականացումը ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի հաշվանցված գումարների մասով վերաձևակերպման դրույթների չկիրառումը: Նշված արտոնությունը չի տարածվում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների վրա. 2. Սույն հոդվածի 1-ին մասով չսահմանված և սույն օրենքում օգտագործվող այլ հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված բովանդակությունը և նշանակությունը: |