Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 8 Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների պարտականությունները. 1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորներն իրականացնում են սույն օրենքով նախատեսված լիազորությունները և պարտավոր են` 1) հետևել ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորների վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը. 2) չհրապարակել և չտրամադրել գործունեության ընթացքում կամ արդյունքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի. 3) գիտակցաբար չմասնակցել անօրինական գործողությունների և կատարել աշխատանքներ, որոնք վարկաբեկում են ներքին աուդիտորի մասնագիտությունը և տվյալ կազմակերպությունը. 2. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատասխանատու է ներքին աուդիտի ստորաբաժանման ընդհանուր գործունեության համար, և նա պետք է` 1) պատրաստի և կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնի ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը. 2) ներքին աուդիտորներին` ըստ նրանց գիտելիքների և հմտությունների, բաժանի իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքները. 3) կազմի և կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնի ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը. 4) հետևի ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը. 5) անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, մշակի առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար. 6) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնի աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների. 3. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին ու վերջիններիս է ներկայացնում հաշվետվություններ, այդ թվում` 1) աուդիտի արդյունքների և արձանագրված խնդիրների, արված առաջարկությունների և կազմակերպության գործունեությունը բարելավելու նպատակով ձեռնարկված գործողությունների մասին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 8 2) ներքին աուդիտի տարեկան գործունեության ծրագրի իրականացման մասին. 3) ներքին աուդիտի իրականացման համար օգտագործված և անհրաժեշտ ռեսուրսների մասին. 4) ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների առջև ծառացած սահմանափակումների բոլոր դեպքերի մասին. 4. Եթե բացահայտվում են կեղծիքի նշաններ, ապա ներքին աուդիտորներն այդ մասին տեղեկացնում են ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին, որը տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին. 5. Ներքին աուդիտորները չեն կարող հավաստիացման աուդիտ իրականացնել այնպիսի գործունեության կամ միավորների մասով, որոնց նրանք վերջին մեկ տարվա ընթացքում մատուցել են խորհրդատվական ծառայություններ կամ որոնց կազմում աշխատել են. 6. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները, բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից, տվյալ կազմակերպությունում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունեն: |