Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 64 ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ. 1. Մինչև 500 բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունում է խորհուրդը` գործարքը կնքելու մեջ շահագրգռվածություն չունեցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ. 2. 500 և ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունում է խորհուրդը` գործարքը կնքելու մեջ շահագրգռվածություն չունեցող, խորհրդի անկախ անդամների ձայների մեծամասնությամբ: Խորհուրդը շահագրգռվածության առկայությամբ գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու համար պետք է գա այն եզրակացության, որ` - գործարքը կնքելու հետևանքով Ընկերության կողմից ստացված վճարը պակաս չէ գործարքի արդյունքում Ընկերության կողմից գործարքի մյուս կողմին փոխանցվող գույքի, տրամադրված ծառայության կամ կատարված աշխատանքի` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքից, կամ` - գործարքը կնքելու հետևանքով Ընկերության ձեռք բերված գույքի, ստացված ծառայության կամ Ընկերության համար կատարված աշխատանքի դիմաց վճարը չի գերազանցում նշված գույքի, ծառայության կամ աշխատանքի` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը. 2.1. Եթե փոխարկելի փոխառության պայմանագրի կնքումը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված գործարք, ապա այն ենթակա է նաև հաստատման ժողովի կողմից` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ կանոնադրությամբ սահմանված ձայների քանակով. 3. Որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ժողովի կողմից, եթե՝ ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի՝ սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը հավասար է Ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 64 բ) գործարքը կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող Ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, և որոնց քանակն ավելի է Ընկերության արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից: Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա լինելու գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը կամ քվեարկությանը, իսկ նրան պատկանող բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ժողովի քվորումի հաշվարկման ժամանակ: Գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու), որի կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների՝ կանոնադրությամբ սահմանված քանակով: Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված որոշման ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հատկանիշներին համապատասխանող գործարքը կարող է կնքվել խորհրդի որոշմամբ, եթե այդ գործարքն Ընկերությանը տրամադրվող փոխառություն է. 5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով. 6. Եթե գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը, միևնույն ժամանակ Ընկերության գույքի օտարման կամ ձեռքբերման խոշոր գործարք է հանդիսանում, ապա դրա կնքումն իրականացվում է` հաշվի առնելով նաև սույն օրենքի VIII գլխի դրույթները: |