Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 398 Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրները. 1. Մաքսային մարմինները անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով վարում են մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրները և ապահովում են դրանց տեղադրումն Ինտերնետ ցանցում՝ մաքսային մարմինների պաշտոնական կայքերում՝ առնվազն ամիսը 1 անգամ. 2. Հանձնաժողովը մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրների հիման վրա, որոնք վարում են մաքսային մարմինները, ձևավորում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ընդհանուր ռեեստրները և ապահովում է դրանց տեղադրումն Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում՝ առնվազն ամիսը 1 անգամ: Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ընդհանուր ռեեստրների ձևերը, դրանք ձևավորելու և վարելու կարգը, ինչպես նաև մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց՝ մաքսային մարմինների վարած ռեեստրներում պարունակվող տվյալները ներկայացնելու տեխնիկական պայմանները սահմանվում են Հանձնաժողովի կողմից: |