Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) ապակենտրոնացված գրանցամատյան՝ էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրանցվում են կրիպտոակտիվներով գործարքները և դրանց մասին տվյալները, և որը սինխրոնիզացվում է և, պահպանվելուն զուգընթաց, հասանելի է ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի (այսուհետ նաև՝ ԱԳՏ) ցանցի ներսում՝ կիրառելով փոխհամաձայնության մեխանիզմ. 2) ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիա՝ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս գործարկելու և օգտագործելու ապակենտրոնացված գրանցամատյան. 3) փոխհամաձայնության մեխանիզմ՝ կանոններ և գործընթացներ, որոնց հիման վրա ձեռք է բերվում համաձայնություն ԱԳՏ ցանցի կողմից ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքների վավերացման և գրանցման պայմանների վերաբերյալ. 4) ԱԳՏ ցանց՝ սարքավորումներ կամ գործընթացներ, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ամբողջությամբ կամ մասնակիորեն պահպանվում են ապակենտրոնացված գրանցամատյանում գրանցված բոլոր գործարքները և դրանց մասին տվյալները. 5) կրիպտոակտիվ՝ ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույք, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, և որը կարող է փոխանցվել և պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով` ԱԳՏ-ի կամ նմանատիպ այլ տեխնոլոգիայի միջոցով. 6) ակտիվին կցված թոքեն՝ կրիպտոակտիվի տեսակ, որի արժեքը կայուն պահելու նպատակով այն կցվում է արժութային արժեքին (բացառությամբ վճարային արժեթղթերի) կամ դրանց խմբին կամ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ ակտիվների. 7) արժութային արժեք՝ ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքով կիրառվող նշանակության. 8) էլեկտրոնային փողի թոքեն՝ էլեկտրոնային փող համարվող ակտիվին կցված թոքենի տեսակ, որի արժեքը կայուն պահելու նպատակով այն կցվում է Հայաստանի Հանրապետության դրամին. 9) սպառողական թոքեն՝ կրիպտոակտիվի տեսակ, որն ապահովում է բացառապես թողարկողի կողմից առաջարկվող որևէ ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու կամ դրանցից օգտվելու իրավունքը․ 10) թողարկող՝ իրավաբանական անձ, որը թողարկում կամ թողարկել է կրիպտոակտիվ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 11) թողարկել՝ անձի գործողությունների ամբողջություն՝ ուղղված կրիպտոակտիվների ստեղծմանը. 12) հրապարակային առաջարկ՝ անձանց ուղղված ցանկացած ձևի հաղորդակցություն, որը կրիպտոակտիվ վաճառելու առաջարկ կամ կրիպտոակտիվ գնելու առաջարկ անելու հրավեր է պարունակում. 13) կրիպտոակտիվներ ձեռք բերող՝ կրիպտոակտիվի սեփականատերը կամ այն անձը, որը նախատեսում է ձեռք բերել կրիպտոակտիվ. 14) կրիպտոակտիվի վաճառք կամ առք ու վաճառք՝ կրիպտոակտիվի առք ու վաճառք կամ այլ կրիպտոակտիվի հետ փոխանակում. 15) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ՝ սույն օրենքով սահմանված կարգով կրիպտոակտիվներով որևէ ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի գործունեություն իրականացնելու թույլտվություն ունեցող անձ. 16) կրիպտոակտիվների պահառություն՝ կրիպտոակտիվների կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցների (այդ թվում՝ եթե դրանք արտահայտված են գաղտնաբառերի տեսքով) պահպանության, դրանց նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների հաշվառման գործունեություն: Կրիպտոակտիվների պահառությունը ներառում է նաև կրիպտոակտիվների պահառուի կողմից բացված կրիպտոակտիվների հաշիվներում կրիպտոակտիվների, դրանց նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների փոխանցումը, բացառությամբ ապակենտրոնացված գրանցամատյանում առկա մի հաշվից կամ հասցեից մյուս հաշվին կամ հասցեին կրիպտոակտիվների փոխանցման. 17) կրիպտոակտիվների պահառու՝ կրիպտոակտիվների պահառության ծառայություն մատուցելու լիցենզիա կամ թույլտվություն ունեցող անձ. 18) կրիպտոակտիվների առևտրային հարթակ կամ առևտրային հարթակ՝ բազմակողմ հարթակ, որի միջոցով ապահովվում կամ կազմակերպվում է այլ անձանց կրիպտոակտիվների առք ու վաճառքի առաջարկների հանդիպումը և դրանց հիման վրա գործարքների կնքումը հարթակում՝ հարթակի կանոնների համաձայն. 19) հարթակի օպերատոր՝ կրիպտոակտիվների առևտրային հարթակի գործարկման ծառայություն մատուցելու լիցենզիա կամ թույլտվություն ունեցող անձ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 20) իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացում` իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացում որևէ կրիպտոակտիվի իրացվելիության ապահովման (այդ թվում՝ երկկողմանի գնանշումներ իրականացնելու միջոցով) կամ հաճախորդի հանձնարարականները կատարելու նպատակով: Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն կետով նախատեսված գործունեության նպատակները գնահատելու չափանիշներ. 21) կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում՝ հաճախորդներից կրիպտոակտիվների առք ու վաճառքի հանձնարարականների ընդունում և այլ անձի հաղորդում առք ու վաճառքի գործարքների կնքման կամ կատարման նպատակով. 22) կրիպտոակտիվների տեղաբաշխում՝ կրիպտոակտիվների առաջին վաճառքը կրիպտոակտիվներ ձեռք բերողին: Տեղաբաշխում կարող է իրականացնել կրիպտոակտիվներ թողարկողը կամ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ծառայությունը մատուցելու իրավունք ունեցող անձը (տեղաբաշխողը). 23) տեղաբաշխող՝ անձ, որը տեղաբաշխման նպատակով թողարկողից կրիպտոակտիվներ է ձեռք բերում և տեղաբաշխման նպատակով թողարկողի կրիպտոակտիվներն է առաջարկում կամ վաճառում. 24) կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրում՝ կրիպտոակտիվներով գործարքների կամ կրիպտոակտիվներով ծառայությունների հետ կապված անհատական խորհրդատվության տրամադրում հաճախորդին. 25) կրիպտոակտիվների փաթեթի կառավարում՝ անձի կողմից իր տիրապետմանը հանձնված՝ հաճախորդին պատկանող և հաճախորդի օգտին կամ հաճախորդի նշած այլ անձանց (շահառուի) օգտին իր անունից կրիպտոակտիվների, կրիպտոակտիվներում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների կառավարում՝ հաճախորդի տված ցուցումների համաձայն. 26) կրիպտոակտիվների փոխանցում՝ հաճախորդի հաշվին ապակենտրոնացված գրանցամատյանում առկա մի հաշվից կամ հասցեից մյուս հաշվին կամ հասցեին կրիպտոակտիվների փոխանցում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 27) առաջարկի փաստաթուղթ՝ թողարկողի և առաջարկվող կրիպտոակտիվների վերաբերյալ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որի հիման վրա իրականացվում է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը կամ տրամադրվում է կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը. 28) պահուստային ակտիվներ՝ ակտիվների համախումբ, որը նախատեսված է ակտիվին կցված թոքենի արժեքը կայուն պահելու և հաճախորդի պահանջով ակտիվին կցված թոքենի հետգնումը կամ մարումն իրականացնելու համար. 29) հաճախորդ՝ անձ, որն օգտվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ծառայություններից, կամ որը դիմել է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին այդ ծառայությունից օգտվելու նպատակով. 30) որակավորված ներդրող՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով նախատեսված որակավորված ներդրողի չափանիշները բավարարող անձ կամ անձ, որը բավարարում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «դ» ենթակետի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշները կրիպտոակտիվների ոլորտում․ 31) պրոֆեսիոնալ հաճախորդ՝ հաճախորդ, որը բավարարում է որակավորված ներդրող համարվելու չափանիշները և պահանջները. 32) արժեթուղթ՝ ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով կիրառվող նշանակության․ 33) կրիպտոակտիվներով ծառայություն՝ սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություն կամ գործունեություն․ 34) օտարերկրյա պետության իրավասու մարմին՝ օտարերկրյա պետության կրիպտոակտիվների շուկան վերահսկող իրավասու պետական մարմին․ 35) հասցե՝ տառերի, թվերի կամ այլ նիշերի առանձնահատուկ համակցություն, որը պատկանում է ապակենտրոնացված կամ նմանատիպ այլ տեխնոլոգիայով ստեղծված գրանցամատյանում առկա կոնկրետ հաշվին, և որին կամ որից կարող է փոխանցվել կրիպտոակտիվ. 2. Սույն օրենքում օգտագործվող այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն հոդվածի 1-ին մասով, կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ: |