FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  402.3

Ֆինանսական հաստատության կամ հաշվետերերի և վերահսկող անձանց կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու, հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն ներկայացնելու, ստուգման (ուսումնասիրության) ընթացակարգերը պահպանելու կանոնները խախտելը.
1. Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաստատության (այսուհետ սույն հոդվածում՝ ֆինանսական հաստատություն) կողմից Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված հաշվետերերի և վերահսկող անձանց (այսուհետ սույն հոդվածում՝ հաշվետերեր և վերահսկող անձինք)՝ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաշիվների (այսուհետ սույն հոդվածում՝ ֆինանսական հաշիվներ) վերաբերյալ Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները (այսուհետ սույն հոդվածում՝ տեղեկություն) հարկային մարմնին Օրենսգրքով սահմանված ժամկետում չտրամադրելու կամ այդ ժամկետից ուշ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված կամ Օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրված տեղեկության համար ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500 հազար դրամի չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով կամ սույն մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին չտրամադրելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված տեղեկության համար ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով.
3. Ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության համար ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով.
4. Ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն հարկային մարմին չներկայացնելու դեպքում ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 250 հազար դրամի չափով.
5. Ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի և վերահսկող անձանց` Միասնական հաշվետվողական ստանդարտով սահմանված պատշաճ ստուգման (ուսումնասիրության) ընթացակարգերը չպահպանելու դեպքում ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով։
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  402.3

6․ Սույն հոդվածով սահմանված խախտումների դեպքերում տուգանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքով սահմանված կարգով։ 7․ Սույն հոդվածով սահմանված դեպքերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և հարկային մարմինը համատեղ՝ հարկային մարմնի տված մեթոդական ցուցումների կամ ազդակների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: 8․ Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված վերահսկողության ընթացակարգն ու մեթոդաբանությունը սահմանվում են հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով։ 9․ Սույն հոդվածով սահմանված խախտումների դեպքերում տուգանքները չեն կիրառվում, եթե ֆինանսական հաստատությունը դրանք վերացրել է մինչև պատասխանատվության միջոցի վարույթ հարուցելը, կամ խախտումը կրում է տեխնիկական բնույթ, որի չափանիշները կարող են սահմանվել սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված մեթոդաբանությամբ։