Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 Մասնագիտացված կառույցի գործառույթները. 1. Մասնագիտացված կառույցն իրականացնում է հետևյալ գործառույթները. 1) հաստատում է իր անդամների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգը. 2) աուդիտորների և փորձագետ հաշվապահների որակավորման գործընթացի հետ կապված՝ ա. Հաշվապահների միջազգային դաշնության կրթական միջազգային ստանդարտներին (IES) համապատասխան հաստատում է աուդիտորների և փորձագետ հաշվապահների որակավորման քննությունների ծրագիրը (այդ թվում՝ քննական առարկաների կազմը) և որակավորման քննությունների անցկացման կարգը, բ. հաստատում է որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը, գ. հաստատում է որակավորման հանձնաժողովի անհատական կազմը, դ. կազմակերպում և անցկացնում է աուդիտորների և փորձագետ հաշվապահների որակավորման քննությունները, ե. տալիս է իր կողմից որակավորված աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորում և ընդունում է որոշումներ որակավորման չեղարկման վերաբերյալ. 3) սահմանում է իր անդամ աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման պահանջները. 4) իրականացնում է հսկողություն իր անդամ աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման պահանջների պահպանման նկատմամբ. 5) իրականացնում է իր անդամ աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում: Մասնագիտացված կառույցն առաջիկա տարվա ընթացքում արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկը և արտաքին գնահատում իրականացնելու տարեկան ժամանակացույցը մինչև այդ տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը ներկայացնում է Հանրային վերահսկողության խորհուրդ՝ համաձայնեցման: Գնահատումների արդյունքների քննարկումներն աուդիտորական կազմակերպությունների հետ կազմում են գնահատման գործընթացի անբաժանելի մասը. 6) իրականացնում է իր անդամ փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորների նկատմամբ սույն օրենքով, «Հաշվապահական հաշվառման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքներով ներկայացվող պահանջների պահպանման արտաքին գնահատում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 7) իրականացնում է աուդիտորական գործունեությունը և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերը իրավական ուժ են ստանում Հանրային վերահսկողության խորհրդի հետ համաձայնեցնելուց և մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքում հրապարակելուց հետո: |