Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 175 Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության ծագումը, հաշվարկումը, կատարումը, կատարման ապահովումը, դադարեցումը և վճարման ժամկետը. 1. Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների ծագումը, հաշվարկումը, դադարեցումը և վճարման ժամկետները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 268-րդ հոդվածին համապատասխան. 2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 268-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող, փախստականի կամ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստանալու նպատակ ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտավորությունների ծագման, դադարեցման և դրանց վճարման վերջնաժամկետի այլ հանգամանքներ. 3. Անձնական օգտագործման ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտավորությունները ֆիզիկական անձանց կողմից կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 266-րդ, 268-րդ և 269-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում. 4. Միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետներում վճարողի կողմից մաքսատուրքերի, հարկերի գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը մաքսատուրքերի, հարկերի վճարման վերջնաժամկետի օրվան հաջորդող աշխատանքային օրը մաքսատուրքերի, հարկերի վճարման անհրաժեշտության վերաբերյալ ծանուցում է ուղարկում վճարողին և նրա հետ համապարտ պարտավորություն կրող անձանց՝ Միության մաքսային օրենսգրքին և սույն օրենքին համապատասխան. 5. Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ուղարկվող ծանուցման ձևը պարունակում է տեղեկատվություն հայտարարատուի, հայտարարագրված ապրանքների, վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի չափի, մաքսատուրքերի, հարկերի՝ սահմանված ժամկետում չվճարելու համար վճարման ենթակա տույժերի, չվճարված կամ թերի վճարված մաքսատուրքերի և հարկերի վճարման ժամկետի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն. 6. Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ուղարկվող ծանուցման ձևը, դրա լրացման և ուղարկման, ինչպես նաև փոփոխելու և չեղարկելու կարգը սահմանում է Կոմիտեն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 175 7. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածով սահմանված դեպքերից բացի այլ դեպքեր, երբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ծանուցումը չի ուղարկվում մաքսային մարմինների կողմից. 8. Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների կատարման վաղեմության ժամկետը հինգ տարի է, որը հաշվարկվում է Միության մաքսային օրենսդրությամբ և սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի հիման վրա այդպիսի պարտավորությունների կատարման՝ օրենքով սահմանված ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրվանից. 9. Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը կիրառում է դրանց բռնագանձմանն ուղղված միջոցներ՝ սույն օրենքին և Միության մաքսային օրենսգրքին համապատասխան: Մաքսային մարմինների կողմից մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում տարածելու միջոցները չեն կիրառվում Կառավարության սահմանած դեպքերում. 10. Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, ինչպես նաև տույժերի գումարները, որոնց բռնագանձումը մաքսային մարմինների կողմից անհնար է, ճանաչվում են անհուսալի և դուրս են գրվում Կառավարության սահմանած հիմքերով և կարգով. 11. Անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորությունները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան. 12. Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորությունները կարող են կատարել նաև նրանց լիազորած անձինք: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 175 13. Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ անգործունակ ճանաչված ֆիզիկական անձի՝ ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորությունները կատարում է խնամակալը, իսկ անհայտ բացակայող ճանաչված ֆիզիկական անձի դեպքում՝ անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի կառավարիչը. 14. Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ ֆիզիկական անձանց կողմից մաքսատուրքի, հարկերի վճարման գծով չմարված պարտավորությունների գանձման նպատակով մաքսային մարմինն ապրանքների վրա օրենքով սահմանված կարգով բռնագանձում տարածելու հայցադիմումով դիմում է դատարան. 15. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 271-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերից բացի լրացուցիչ դեպքեր, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով անձնական օգտագործման ապրանքները ձևակերպվում են առանց մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորության կատարման ապահովում տրամադրելու. 16. Միության մաքսային օրենսգրքի 271-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային ներկայացուցիչը կարող է իր ցանկությամբ օգտագործել իր ներկայացրած պարտավորությունների կատարման ապահովումը՝ ֆիզիկական անձի կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ սույն օրենքին համապատասխան. 17. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 271-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել անձնական օգտագործման ապրանքների առանձին տեսակների (կատեգորիաների) համար վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման հաստատագրված չափեր: |