FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39

Հանձնաժողովի նիստերը, քննարկումները և դրանց անցկացման կարգը.
1. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները ընդունվում են նիստում.
2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված այլ դեպքերում.
3. Հանձնաժողովի նիստն անցկացվում է Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` այլ վայրում.
4. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անդամը.
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն չորս անդամ.
6. Հանձնաժողովի նիստը նախագահողի համաձայնությամբ Հանձնաժողովի անդամը նիստին կարող է մասնակցել տեսաձայնային կապի միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում.
7. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ շահագրգիռ անձանց շահերի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով Հանձնաժողովը որոշում է կայացրել նիստը կամ դրա առանձին մասն անցկացնել դռնփակ.
8. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին հարցը քննարկվում է դռնփակ.
9. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին որոշում կայացվելու դեպքում նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է նիստը նախագահողը.
10. Դռնբաց նիստին ներկա գտնվող անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն: Նիստի ընթացքում կինոնկարահանումը, լուսանկարահանումը և տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են նախագահողի թույլտվությամբ.
11. Հանձնաժողովի նիստին հնարավոր է մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով, որի կիրառման կարգը սահմանվում է Հանձնաժողովի աշխատակարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39

12. Եթե նիստին ներկա անձանցից որևէ մեկը խախտում է նիստի կարգը կամ անհարգալից վերաբերմունք է դրսևորում Հանձնաժողովի կամ այլ անձանց նկատմամբ, ապա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել նիստի անցկացման վայրից նրան հեռացնելու և նրա բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ.
13. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են գրավոր համառոտագրման, իսկ համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում՝ ձայնագրման կամ տեսաձայնագրման միջոցով։ Գրավոր արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ: Գրավոր արձանագրությունն ստորագրում են Հանձնաժողովի՝ նիստին մասնակցած բոլոր անդամները.
14. Հանձնաժողովի, Հանձնաժողովի աշխատակիցների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ անձանց մասնակցությամբ նիստերից դուրս իրականացվող քննարկումների դեպքերը և կարգը սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով։