FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  3

Պատգամավորի իրավունքները.
1. Պատգամավորն իրավունք ունի՝
    1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.
    2) ներկայացնելու Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ.
    3) ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում.
    4) գրավոր հարցեր ուղղելու Կառավարությանը.
    5) բանավոր հարցերով դիմելու Կառավարության անդամներին.
    6) զբաղեցնելու իր կարգավիճակով պայմանավորված պաշտոններ.
    7) ընդգրկվելու մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային խմբի կազմում.
    8) ընդգրկվելու իր հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կազմում.
    9) դուրս գալու խմբակցության կազմից.
    10) ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու.
    11) հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց.
    12) ունենալու երկու օգնական, որոնցից մեկը վճարովի, իսկ մյուսը՝ հասարակական հիմունքներով.
2. Պատգամավորի իրավունքների իրականացման կարգը սահմանվում է Կանոնակարգով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Ազգային ժողովի աշխատակարգով (այսուհետ՝ Աշխատակարգ).
3. Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով: