Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 40 Կարգապահական հանձնաժողովի անդամի, խորհրդի անդամի և սպասարկող անձնակազմի աշխատակցի անկախությունը, բացարկ հայտնելու հիմքերը և կարգը. 1. Կարգապահական վարույթ հարուցելիս, կարգապահական վարույթն իրականացնելիս և կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կարգապահական հանձնաժողովի անդամը և սպասարկող անձնակազմի աշխատակիցը, իսկ կարգապահական գործը վերանայելիս՝ խորհրդի անդամը, անկախ են և ենթարկվում են միայն սույն օրենքին, փաստաբանների պալատի կանոնադրությանը և փաստաբանի վարքագծի կանոնագրքին. 2. Փաստաբանը կամ կարգապահական խախտման մասին հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձը (մարմինը) իրավունք ունի բացարկ հայտնելու կարգապահական հանձնաժողովի անդամին, սպասարկող անձնակազմի աշխատակցին կամ խորհրդի անդամին, եթե՝ 1) նա առնչվում է օրակարգով քննարկման դրված հարցին և դրանով հանդիսանում է շահագրգիռ անձ. 2) նա համապատասխան գործով կողմերից մեկին տվել է խորհրդատվություն, մասնակցել է կամ մասնակցում է որպես կողմ կամ նրա ներկայացուցիչ. 3) նա կողմերից որևէ մեկի մերձավոր ազգականն է. 4) նա կողմից գտնվում է անձնական կամ աշխատանքային այլ կախվածության մեջ. 5) կան այլ հանգամանքներ, որոնք հիմք են տալիս համարելու, որ նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է տվյալ գործի ելքով. 3. Բացարկի վերը նշված հիմքերն իրեն հայտնի դառնալու պահից կարգապահական հանձնաժողովի անդամը, սպասարկող անձնակազմի աշխատակիցը կամ խորհրդի անդամը պարտավոր են ինքնաբացարկ հայտնել. 4. Բացարկը ներկայացվում է գրավոր` նշելով կոնկրետ այն փաստական հանգամանքները, որոնք բացառում են բացարկման ենթակա անձի մասնակցությունը կարգապահական վարույթին. 5. Բացարկման ենթակա անձն իրավունք ունի գրավոր կամ բանավոր բացատրություններ ներկայացնելու իրեն ներկայացված բացարկի վերաբերյալ. 6. Կարգապահական հանձնաժողովի անդամին կամ խորհրդի անդամին հայտնված բացարկը լուծում է համապատասխանաբար կարգապահական հանձնաժողովը կամ խորհուրդը` բացարկված անդամի բացակայությամբ: Սպասարկող անձնակազմի աշխատակցին հայտնված բացարկը լուծում է փաստաբանների պալատի նախագահը. 7. Բացարկի հարցը չի քննարկվում, եթե կարգապահական հանձնաժողովի անդամը, սպասարկող անձնակազմի աշխատակիցը կամ խորհրդի անդամը գրավոր կամ բանավոր ինքնաբացարկ են հայտնել: |