Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 66 Օրենսդրական նախաձեռնության հեղինակը. 1. Օրենքի նախագծի քննարկման ընթացքում որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ կամ հիմնական զեկուցող հանդես գալու իրավունք ունի՝ 1) պատգամավորը՝ իր նախաձեռնության դեպքում. 2) օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունում նշված պատգամավորը՝ երկու կամ ավելի թվով պատգամավորի նախաձեռնության դեպքում. 3) խմբակցության ներկայացուցիչը՝ խմբակցության նախաձեռնության դեպքում. 4) Կառավարության ներկայացուցիչը՝ Կառավարության նախաձեռնության դեպքում. 5) քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ քաղաքացիական նախաձեռնության դեպքում. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում Կառավարության ներկայացուցիչ կարող է նշանակվել Կառավարության անդամը կամ այլ պետական մարմնի ղեկավարը և նրանց տեղակալները, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության և տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակների ղեկավարները: Այդ, ինչպես նաև Կանոնակարգով նախատեսված այլ դեպքերում Կառավարության ներկայացուցիչը նշանակվում է, ինչպես նաև կարող է փոխվել վարչապետի որոշմամբ. 3. Խմբակցության ներկայացուցիչը նշանակվում է, ինչպես նաև կարող է փոխվել խմբակցության որոշմամբ. 4. Հեղինակն իրավասու է Կանոնակարգով սահմանված կարգով՝ 1) օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես գալու հիմնական զեկուցմամբ, ելույթ ունենալու, պատասխանելու հարցերին. 2) ընդունելու կամ մերժելու օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկները. 3) լրամշակելու օրենքի նախագիծը. 4) ցանկացած ժամանակ հետ կանչելու օրենքի նախագիծը. 5) դուրս գալու նախաձեռնության հեղինակների կազմից. 5. Նախագիծը հետ կանչելու, ինչպես նաև նախաձեռնության հեղինակների կազմից դուրս գալու ընթացակարգը սահմանվում է Աշխատակարգով: |