Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 19.9 Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ապրանքների՝ ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական փորձաքննության, օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման, հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը. 1. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ապրանքների՝ ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական փորձաքննության, օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված անձանցից պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. 1) մաքսային մարմնի կողմից ապրանքների ժամանակավոր պահպանության յուրաքանչյուր օրվա համար (բացառությամբ սույն մասի 2-րդ կետի)՝ ա․ մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 1․5-ապատիկի չափով բ․ 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի եռապատիկի չափով գ․ 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի վեցապատիկի չափով դ․ 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 12-ապատիկի չափով ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 25-ապատիկի չափով 2) մաքսային մարմինների կողմից հետևյալ յուրաքանչյուր ապրանքի ժամանակավոր պահպանության համար` սկսած ժամանակավոր պահպանության 4-րդ օրվանից՝ օրական՝ ա. ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով բ․ ԱՏԳ ԱԱ 8701 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով գ․ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի յոթնապատիկի չափով դ․ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի հնգապատիկի չափով ե. ԱՏԳ ԱԱ 8704 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով զ․ ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով է. ԱՏԳ ԱԱ 8709 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով ը. ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի հնգապատիկի չափով |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 19.9 թ. ԱՏԳ ԱԱ 8716 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով 3) մեկ տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ անկախ քաշից, բացառությամբ սույն մասի 4-րդ, 14-րդ և 15-րդ կետերի բազային տուրքի 10-ապատիկի չափով 4) ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին մեկ տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ անկախ քաշից բազային տուրքի հնգապատիկի չափով 5) մեկ ապրանքային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար, բացառությամբ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերի՝ ա․ մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի հնգապատիկի չափով բ․ 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով գ․ 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 15-ապատիկի չափով դ․ 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 20-ապատիկի չափով ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 30-ապատիկի չափով 6) մեկ ուղևորային մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ ա․ մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի եռապատիկի չափով բ․ 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով գ․ 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 20-ապատիկի չափով դ․ 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 1000-ապատիկի չափով ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 19.9 7) Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցների համար ներկայացվող՝ մեկ տրանսպորտային հայտարարագրով հայտարարագրվող կամ որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր օգտագործվող` միջազգային պայմանագրերով նախատեսված փոխադրողի փաստաթղթերով տրանսպորտային միջոցների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ անկախ քաշից բազային տուրքի 10-ապատիկի չափով 8) մաքսային մարմինների կողմից մեկ նախնական որոշման ընդունման համար բազային տուրքի 30-ապատիկի չափով 9) մաքսային մարմինների կողմից մաքսային ուղեկցման համար՝ մեկ տրանսպորտային միջոցի կամ ուղեկցվող այլ միավորի համար՝ անկախ քաշից բազային տուրքի 25-ապատիկի չափով 10) տեղորոշող սարքերով մեկ տրանսպորտային միջոցի երթուղու դիտարկման համար՝ անկախ քաշից բազային տուրքի հնգապատիկի չափով 11) խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով մեկ ամսվա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության համար բազային տուրքի 500-ապատիկի չափով 12) մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման համար բազային տուրքի 30-ապատիկի չափով 13) մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական փորձաքննության, ինչպես նաև օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման համար` ա․ մեկ օբյեկտի համար իրավաբանական անձանց դիմումով բազային տուրքի 20-ապատիկի չափով բ․ մեկ օբյեկտի համար ֆիզիկական անձանց դիմումով բազային տուրքի 15-ապատիկի չափով |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 19.9 14) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանվող ապրանքների համար միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար բազային տուրքի 10-ապատիկի չափով 15) սույն մասի 14-րդ կետով սահմանված՝ արտահանվող ապրանքների համար միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար բազային տուրքի չափով 2. Մաքսային մարմինների սահմանած տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով. 3. Հատուկ պահպանման պայմաններ պահանջող ապրանքների ժամանակավոր պահպանության համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով. 4. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված մեկ օբյեկտը ներառում է տարբեր ԱՏԳ ԱԱ ծածկագրեր ունեցող կամ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրով, սակայն տարբեր տեխնիկական բնութագրեր ունեցող առավելագույնը երեք ապրանքատեսակ, որոնց քանակը (պարկ, տուփ, հատ, փաթեթվածք և այլն), անկախ քաշից, չի կարող գերազանցել 30 միավորը։ |