FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  24

ՀԱՐԿԵՐԸ.
1. ԷԲ ընկերություններն ազատվում են մասնավորեցման պահին նախորդող ժամանակաշրջանի գործունեության հետևանքով առաջացած այն հարկային, պարտադիր սոցիալական ապահովագրության և այլ պարտադիր վճարների (ներառյալ դրանց գծով հաշվարկված տույժերը և տուգանքները), մաքսատուրքերի, տուրքերի գծով պարտավորություններից, որոնք ստուգում իրականացնող պետական լիազորված մարմինների կողմից կհայտնաբերվեն կամ կարձանագրվեն մասնավորեցման պահից հետո.
2. ԷԲ ընկերություններն ազատվում են սույն օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան դեբիտորական և կրեդիտորական պարտքերի փոխանցման գործարքների մասով առաջացող շահութահարկի, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերի փոխանցման գործարքի արդյունքում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի` այդ գործարքների գծով հաշվանցման (պակասեցման) ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող մասով ավելացված արժեքի հարկի պարտավորությունից.
3. Բաժնետոմսերի վաճառքի դիմաց ստացված գումարի հաշվին ԷԲ ընկերությունների պարտավորությունների` սույն օրենքով սահմանված կարգով բավարարումը շահութահարկի հաշվարկման նպատակով ԷԲ ընկերության համար եկամուտ չի համարվում.
4. Այն ընկերությունները, որոնց սույն օրենքին համապատասխան փոխանցվել են ԷԲ ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, ազատվում են այդ գործարքների արդյունքում առաջացող հարկային պարտավորություններից.
5. ԷԲ ընկերություններն ազատվում են մասնավորեցման պահի դրությամբ դրանց հաշվեկշիռներում չարտացոլված նյութական և ոչ նյութական ակտիվները մասնավորեցման պահից հետո իրականացված գույքագրումների արդյունքում երկու տարվա ընթացքում հաշվեկշիռ մուտքագրելու հետևանքով առաջացող շահութահարկից.
6. ԷԲ ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացքում առաջացող առևտրային կորուստները շահութահարկի հաշվարկման նպատակով յուրաքանչյուր տարի նվազեցվում են ընկերությունների համախառն եկամտից` Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից տվյալ տարվա համար սակագնում ներառված չափով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  24

7. Եթե մասնավորեցման պահը տեղի է ունենում 2001 թվականին, ապա ԷԲ ընկերությունների` 2001 թվականի տնտեսական գործունեությունից շահութահարկի գումարը հավասար է 2000 թվականի տարեկան գործունեությունից հաշվարկված շահութահարկին: Եթե մասնավորեցման պահը տեղի է ունենում 2002 թվականին, ապա ԷԲ ընկերություններն ազատվում են 2002 թվականի տնտեսական գործունեության մասով 2002 թվականի հունվարի 1-ից մինչև մասնավորեցման պահն ընկած ժամանակաշրջանի համար պետական եկամուտների նախարարության և ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ սահմանած կարգով հաշվարկված շահութահարկի պարտավորությունից: