FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  116

Որդեգրելու իրավունք ունեցող անձինք.
1. Որդեգրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով որպես երեխա որդեգրել ցանկացող հաշվառված չափահաս անձը, որը մասնակցել է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նախապատրաստական դասընթացներին, բացառությամբ՝
    ա) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
    բ) ամուսինների, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
    գ) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց.
    դ) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված կամ խնամատարության պայմանագիրը լուծած անձանց.
    ե) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
    զ) այն անձանց, որոնք առողջական վիճակով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ։ Այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք դաստիարակության համար, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
    է) այն անձանց, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները: Որդեգրել ցանկացող անձ հաշվառելու ժամանակ անհրաժեշտ եկամտի չափը և նվազագույն կենսապայմանները սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը.
    ը) այն անձանց, որոնց բնակելի տարածքը չի համապատասխանում սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի հրամանով սահմանված սանիտարական կամ տեխնիկական պահանջներին: Եթե անձն ունի սեփականության իրավունքով մեկից ավելի բնակելի տարածքներ կամ բնակվում է իրեն սեփականության իրավունքով չպատկանող բնակելի տարածքում, ապա գնահատվում է որդեգրել ցանկացող անձի նշած բնակելի այն տարածքը, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրվող երեխայի հետ.
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  116

թ) որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց.
    ժ) այն անձանց, որոնք դատապարտվել են մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից․ ժա) այն անձանց, որոնք «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել են որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձինք.
1.1. Դատվածություն չունեցող անձի կողմից երեխա որդեգրելու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև որդեգրման մասին դատարանի վճռի կայացումը որդեգրել ցանկացող անձի նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո որդեգրել ցանկացող անձի ընտրությունը, հաշվառումը և վերապատրաստումն իրականացվում են ընդհանուր կարգով.
2. Ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միևնույն երեխային.
3. Միևնույն երեխային միաժամանակ որդեգրել ցանկացող մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվության իրավունք տրվում է երեխայի ազգականներին և խորթ ծնողներին, այն պայմանով, որ կպահպանվեն սույն հոդվածի 1-ին (բացառությամբ «է» և «ը» կետերի) և 2-րդ մասերով նախատեսված պահանջներն ու որդեգրվող երեխայի լավագույն շահերը.
4. Երեխա որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը իրականացնում է անվճար նախապատրաստական դասընթացներ։
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  116

5. Նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նախապատրաստական դասընթացների մասնակցությունը պարտադիր չէ այն անձանց համար, որոնք երեխային որդեգրում են ծնողի գրավոր համաձայնության հիման վրա.
6. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված դասընթացները օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում են վճարովի հիմունքներով` օտարերկրյա պետությունում նման դասընթացներին մասնակցելը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում.
7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դասընթացներին մասնակցելու պայմանը չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների վրա, եթե նրանք իրենց բնակության վայրի՝ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցել են համապատասխան դասընթացներ և ներկայացնում են այդ փաստը հավաստող վկայական, հավաստագիր կամ տեղեկանք.
8. Որդեգրումն արգելվում է, եթե որդեգրել ցանկացող անձանց որդեգրելու իրավունքը սահմանափակող կամ որդեգրումն արգելող նորմը կիրառելի է ամուսիններից առնվազն մեկի նկատմամբ: