FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը.
1. Զինված ուժերի նպատակն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմական բաղադրիչի ապահովումը.
2. Զինված ուժերի խնդիրներն են`
    1) Հայաստանի Հանրապետության վրա հնարավոր զինված հարձակման կանխումը, կասեցումը, լարվածության օջախի չեզոքացումը, ռազմական գործողությունների իրականացումը, հրադադարի կամ հաշտության պարտադրումը` զինված ուժերի մասնակի կամ լրիվ ծավալմամբ.
    2) մասնակցությունն արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության, տարահանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնողական, ինչպես նաև օրենքով սահմանված այլ միջոցառումների.
    3) ռազմական սպառնալիքների բացահայտումը և դրանց դիմակայումը.
    4) սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական ռեսուրսների անհրաժեշտ մարտական ու զորահավաքային հնարավորությունների ապահովումը.
    5) օպերատիվ կիրառման և զորահավաքային ծավալման պլանների կատարումը.
    6) միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման նպատակով մասնակցությունը խաղաղապահ կամ այլ գործողությունների.
    7) մասնակցությունը դիվերսիոն-հետախուզական և ահաբեկչական գործողությունների կանխմանն ու չեզոքացմանը.
    8) մասնակցությունը տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացին.
3. Զինված ուժերը կազմված են զինվորական կառավարման կենտրոնական մարմնից՝ զինված ուժերի գլխավոր շտաբից, զինվորական կառավարման այլ մարմիններից, զորամիավորումներից, միավորումներից, զորատեսակներից և զորամասերից, զինվորական հաստատություններից և զինվորական այլ կազմավորումներից: Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը.
4. Զինված ուժերի համալրումը մարդկային ռեսուրսներով իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության, զորահավաքային զորակոչի միջոցով.
5. Զինված ուժերի կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և զինված ուժերի կիրառման պլանով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

6. Զինված ուժերի կողմից ռազմական սպառնալիքներին դիմակայման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ընդ որում, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախապես ստանալով պաշտպանության նախարարի հաստատումը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հնարավորին չափ արագ իրազեկելով նրան կայացրած որոշման մասին, կարող են որոշում կայացնել զինված ուժերի սահմանափակ, անհետաձգելի, արագ արձագանքման և (կամ) հատուկ առաջադրանք կատարելու նպատակով առանձին ստորաբաժանումների և միջոցների օգտագործման վերաբերյալ: Այդպիսի որոշումների կայացման, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանած պարբերականությամբ և կարգով.
7. Անմիջական պատասխան գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության, զինված հարձակումը կասեցնելու և (կամ) դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը կանխելու անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման գործողությունների մասին որոշումը կայացնում է տեղում գտնվող ամենաբարձրաստիճան հրամանատարը` նախապես համաձայնեցնելով այդպիսի որոշումներն ըստ վերադասության, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հնարավորին չափ սեղմ ժամկետում զեկուցելով վերադաս ղեկավարությանը կայացրած որոշման մասին: Բոլոր նման դեպքերում ձեռնարկվող քայլերը պետք է լինեն համաչափ և սահմանափակվեն անմիջական վերահաս վտանգը կանխելու նպատակով.
8. Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն, զինված ուժերում և այլ զորքերում կուսակցությունների, միավորումների, կրոնական կազմակերպությունների և արհեստակցական միությունների ստեղծումը, ինչպես նաև զորամասերի, զինվորական կազմակերպությունների, ռազմաուսումնական հաստատությունների տարածքում կուսակցական կամ կրոնական քարոզչությունն արգելվում են: Զինված ուժերում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը կարգավորվում է օրենքով: