FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Ապահովագրական հատուցման վճարման մերժումը կամ նվազեցումը.
1. Հիմնադրամն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե՝
    1) ապահովագրական դեպքն առաջացել է ապահովագրված անձի դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.
    2) ապահովագրված անձը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.
    3) առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` պայմանագրով նախատեսված այլ հիմքեր: 2․ Ապահովագրական հատուցման նվազեցման կամ հատուցման մերժման դեպքում Հիմնադրամը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հնգօրյա ժամկետում ուղարկվում է ապահովագրված անձին և Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատուն։