FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

6. Տվյալների փոխանակում պետական տեղեկատվական համակարգին պատկանող տվյալների շտեմարանների հետ կամ տվյալների շտեմարանների միջև իրականացվում է պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի միջոցով.
7. Տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտին կարող են միանալ և անվտանգ թվային միջավայրում տվյալներ փոխանակել Ինքնավար մարմնի հետ կնքվող պայմանագրի հիման վրա, եթե փոխանակման շերտի միջոցով միացվող տվյալների շտեմարանի կառավարչի հետ կնքվել է շտեմարանին միանալու պայմանագիր: Տվյալների փոխանակման շերտին միանալու պայմանագիրը կարող է կնքվել, եթե ոչ պետական տեղեկատվական համակարգը բավարարում է պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտին միանալու՝ սույն օրենքով և իրավական ակտերով նախատեսված պահանջները: Սույն մասում նշված՝ օրենքով և իրավական ակտերով նախատեսված պահանջները բավարարելու հանգամանքը գնահատում է Ինքնավար մարմինը, որի արդյունքում կազմվում և տրամադրվում է եզրակացություն: Տվյալների փոխանակման շերտին միանալու պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Ինքնավար մարմինը.
8. Սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները չեն սահմանափակում իրավաբանական անձանց միջև տվյալների փոխանակումը տվյալների փոխանակման շերտի միջոցով՝ Ինքնավար մարմնի սահմանած կարգով.
9. Արգելվում է պետական տեղեկատվական համակարգում առկա տվյալների պատճենահանումը կամ փոխանակումը տվյալների փոխանակման՝ սույն օրենքով չնախատեսված շերտերի միջոցով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

Պետական տեղեկատվական համակարգին աջակցող համակարգերը.
1. Տվյալների շտեմարանների անխափան և անվտանգ աշխատանքն ապահովում են պետական տեղեկատվական համակարգին աջակցող հետևյալ համակարգերը.
    1) տվյալների դասակարգման համակարգը.
    2) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը.
    3) տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգը.
    4) տվյալների փոխանակման շերտը.
    5) պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աջակցող համակարգերն ստեղծվում (ձևավորվում) են Կառավարության որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Կառավարությունը հաստատում է նշված համակարգերի կիրառման կարգերը (կանոնակարգերը), եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Աջակցող համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է Ինքնավար մարմինը.
3. Պետական տեղեկատվական համակարգի՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-5-րդ կետերում նշված աջակցող համակարգերը կարող են ապահովվել մասնավոր հատվածից օրենքով սահմանված կարգով ծառայությունների ձեռքբերման միջոցով՝ Կառավարության որոշմամբ: Սույն մասում նշված աջակցող համակարգերը ծառայությունների ձեռքբերման միջոցով ապահովելու դեպքում դրանց ներկայացվող պահանջները մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում Ինքնավար մարմինը: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի համակարգի՝ սույն մասով նախատեսված իրավահարաբերությունների կարգավորումն իրականացվում է «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված կարգով.
4. Պետական տեղեկատվական համակարգի և դրան միացած տվյալների շտեմարանների շահագործման համար աջակցող համակարգերի հասանելիությունը և օգտագործումը պարտադիր են: Սույն հոդվածի 1-ին մասում նշված աջակցող համակարգերը պարտադիր չեն ոչ պետական տեղեկատվական համակարգի՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում նշված տվյալների շտեմարանների շահագործման համար.
5. Աջակցող համակարգերի շահագործման պարտադիր պահանջից բացառություն կարող է արվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման նպատակով ձևավորված տվյալների շտեմարանների համար՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով: