Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 78 Պատժի ժամկետները որոշելը դրանք գումարելիս. 1. Հանցանքների համակցությամբ և դատավճիռների համակցությամբ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելիս ազատազրկման 1 օրվան համապատասխանում է՝ 1) կարճաժամկետ ազատազրկման 1 օրը, 2) կարգապահական գումարտակում պահելու 1 օրը, 3) ազատության սահմանափակման 2 օրը, 4) հանրային աշխատանքների 8 ժամը. 2. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելու, տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ սահմանափակման ձևով պատիժները հանրային աշխատանքների, ազատության սահմանափակման, կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման կամ ցմահ ազատազրկման հետ գումարելիս ի կատար են ածվում առանձին: |