Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Վարկային բյուրոյի կողմից փաստաթղթերի պահպանումը. 1. Վարկային տեղեկատվությունը, ինչպես նաև այլ տվյալներ (այդ թվում` էլեկտրոնային ձևով) վարկային բյուրոյի կողմից արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և ժամկետով, բայց ոչ պակաս, քան դրանք սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված վարկային զեկույցում ներառելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո` երեք տարի ժամկետով. 2. Վարկային բյուրոյի հետ կնքված վարկային տեղեկատվության և այլ տվյալների տրամադրման և վարկային զեկույցների ստացման վերաբերյալ պայմանագրերը, համաձայնագրերը և նման այլ փաստաթղթեր և տեղեկություններ, դրանց փոփոխությունները կամ լրացումները պահպանվում և արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան սույն մասով սահմանված պայմանագրերի, համաձայնագրերի և նման այլ փաստաթղթերի գործողության դադարումից հետո` երեք տարի ժամկետով: |