FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  181

Տրանսպորտային միջոցները հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու կարգը.
1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ» և «ժէ» կետերով նախատեսված դեպքերում ճանապարհային երթևեկությունը կարգավորողը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով, տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք, դնել արգելանքի տակ: Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» կետերով նախատեսված դեպքերում, տրանսպորտային միջոցի վարորդի համաձայնությամբ, տրանսպորտային միջոցը կարող է հանձնվել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձի.
2. Բերման ենթարկումն իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի օգտագործումը դադարեցնելու ժամանակավոր հարկադիր միջոց, որը ներառում է (վարչական իրավախախտման հայտնաբերման տեղում արգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու անհնարինության դեպքում) վերջինիս տեղափոխումը հատուկ տարածք.
3. Տրանսպորտային միջոցը բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում իրավասու պաշտոնատար անձն անհրաժեշտ գործողություններ է իրականացնում վարորդին տրանսպորտային միջոցի վարումից սույն օրենքի 24-1 -րդ հոդվածով սահմանված կարգով հեռացնելու և տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու ուղղությամբ.
4. Տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու պաշտոնատար անձը անձամբ կամ մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ.
5. Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հնարավորության դեպքում՝ անմիջապես, իսկ հնարավորության բացակայության պարագայում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից դիմելու դեպքում նրանց տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին.
6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով դրանք կայազորային հավաքատեղերում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  181

Պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր և այլ հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով դրանք փրկարար ծառայության պետական լիազոր մարմնի կողմից հսկվող տարածքներում: Տրոլեյբուսը բերման է ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով այն համապատասխան հավաքակայանում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր և այլ հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև տրոլեյբուսները բերման ենթարկելու և համապատասխան մարմիններին հանձնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7. Տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որի ձևը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով: Արձանագրության մեջ նշվում է բերման ենթարկված տրանսպորտային միջոցի մեջ գտնվող իրերի ցուցակը: Արձանագրության կրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը, իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում` նաև հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին.
8. Տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու և պահպանման ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով` սկսած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից.
9. Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 120 ժամվա ընթացքում`
    ա) վերացնում է արգելանքի տակ դնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից.
    բ) չի վերացնում արգելանքի տակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները` տրանսպորտային միջոցը չի հանում հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցի վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  181

10. Տրանսպորտային միջոցի վարորդի (սեփականատիրոջ, սեփականատիրոջ ներկայացուցչի) կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման.
11. Սույն հոդվածի իններորդ մասի «բ» կետով սահմանված կարգը չի տարածվում սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու դեպքերի վրա, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) ծանուցելուց 120 ժամ հետո.
12. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու պատճառները վերացվում են իրավասու պաշտոնատար անձի կողմից.
13. Վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) թույլատրվում է մոտենալ հատուկ տարածքում պահպանվող տրանսպորտային միջոցին միայն դրա պահպանման համար պատասխանատու անձի ներկայությամբ.
14. Իրավասու պաշտոնատար անձը համոզվելով, որ տրանսպորտային միջոցի բերման ենթարկելու պատճառները վերացված են, գրավոր կարգով թույլատրություն է տալիս հատուկ տարածքում արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցը բաց թողնելու մասին և համապատասխան նշում կատարում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու արձանագրության մեջ.
15. Բերման ենթարկված տրանսպորտային միջոցը վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) հանձնումը կատարվում է տրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանման ծախսերն ամբողջությամբ վճարելուց հետո.
16. Հատուկ տարածքներում իրականացվում է բերման ենթարկված և արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների հաշվառում, որի կարգը սահմանվում է ոստիկանության պետի նորմատիվ հրամանով: