Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 Լիազոր մարմնի լիազորությունները. 1. Լիազոր մարմինը հաստատում է` 1) պետական վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ գրանցամատյանների, կնիքների, փաստաթղթերի, վարչական ակտերի, պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց անհատական կնիքների ձևը. 2) անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության և պիտակի ձևը. 3) անասնաբուժական գործունեություն իրականացնող անձանց կողմից վարվող գրանցամատյանների ձևը. 4) կենդանիների անասնաբուժական անձնագրի ձևը և լրացնելու կարգը. 2. Լիազոր մարմինը սահմանում է` 1) կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման հրահանգներ և մեթոդական ուղեցույցներ. 2) անասնաբուժական գործունեությանը ներկայացվող պահանջները` ըստ անասնաբուժական վերահսկման ենթակա օբյեկտի կամ անասնաբուժական հաստատության տեսակի. 3) անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական` անասնաբուժասանիտարական պահանջները. 3. Լիազոր մարմինն իրականացնում է` 1) անասնահամաճարակային իրավիճակի կանխորոշում և գնահատում, մշտադիտարկում (մոնիթորինգ). 2) կենդանիների հիվանդացության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառների վերլուծություն. 3) գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում և տեղեկատվական շտեմարանի վարում. 4) անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա գործունեությամբ զբաղվող` անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող և արտահանող, կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի և մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում, դրանց գործառնությունների և դրանց իրականացման տարածքների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում և տեղեկատվական շտեմարանի վարում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 6) անասնաբուժական պետական վերահսկողության ոլորտում էլեկտրոնային տեղեկատվական համակարգի, անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա օբյեկտների և երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ ռեեստրների ներդրում. 7) Կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցում և պետական գրանցման վկայականի ռեեստրի վարում. 8) Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրների վարում. 9) անասնաբուժական դեղամիջոցների գրանցում. 4. Լիազոր մարմինը համագործակցում է անասնաբուժության ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ. 5. Լիազոր մարմինը Կառավարության հաստատմանն է ներկայացնում հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագիրը և նրանում ներառված վարակիչ հիվանդությունների ցանկը. 6. Լիազոր մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ (գործողություններ): |