FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  24

Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը.
1. Ֆիզիկական անձին տրված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և այն վավերացման կամ հաստատման ենթակա չէ.
2. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տալիս է նրա գործադիր մարմնի ղեկավարը կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձը` նրա ստորագրությամբ.
3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից լիազորագիրը տալիս է նրա ի պաշտոնե ներկայացուցիչը` վերջինիս ստորագրությամբ և այդ մարմնի կնիքի դրոշմմամբ.
4. Պաշտոնատար անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ստորագրությամբ և համապատասխան մարմնի կնիքով.
5. Սույն հոդվածի 1-4-րդ մասերում նշված անձանց կողմից այդ մասերով սահմանված կարգով տրված լիազորագրով ներկայացուցիչները ստանձնում են լիազորագիրը տված անձի` որպես դատավարության մասնակցի բոլոր իրավունքները՝ անկախ դրանց վերաբերյալ լիազորագրում հատուկ նշում կատարված լինելու հանգամանքից, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է լիազորագիրը տվող անձի անհամաձայնությունը սույն օրենսգրքով դատավարության մասնակիցներին վերապահված իրավունքներից որևէ մեկով կամ մի քանիսով ներկայացուցչին օժտելու վերաբերյալ: Այդ մասին հատուկ նշվում է ներկայացուցչի լիազորագրում.
6. Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև` բանավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը.
7. Օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող փաստաթղթով։