FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  91

Բարձրագույն դատական խորհրդի նիստերի գումարումը.
1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի նիստ հրավիրում և անցկացնում է երկշաբաթյա ժամկետում` սկսած այն պահից, երբ ծագել է խորհրդի որոշում պահանջող հարց.
2. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու, ինչպես նաև դատավորի անկախությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը գումարվում են անհապաղ, սակայն ոչ ուշ, քան խորհրդին դիմելու կամ տեղեկատվությունն ստանալու հաջորդ օրը.
3. Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ Կառավարության սահմանած չափով և կարգով հատուցվում են գիշերավարձը, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ինչպես նաև օրապահիկը.
4. Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետում ծանուցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և հարցի քննարկմանը մասնակցող այլ անձանց: Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը խորհրդի անդամներին Դատական դեպարտամենտը տրամադրում է հարցի քննարկումից առնվազն երկու օր առաջ, իսկ անհապաղ հարցերի քննարկման դեպքում՝ ոչ ուշ, քան նիստից անմիջապես առաջ: