Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ article 11 Պահանջի քննությունը. 1. Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի պատճենն ուղարկում է այն Կազմակերպությանը, որի դեմ բերվել է պահանջը. 2. Պահանջի պատճենը Ֆինանսական համակարգի հաշտարարից ստանալուց հետո` տասնչորս աշխատանքային օրվա ընթացքում, Կազմակերպությունը պարտավոր է Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնել պահանջի վերաբերյալ գրավոր բացատրություններ, պարզաբանումներ և (կամ) առարկություններ, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ: Կազմակերպության պատճառաբանված դիմումի հիման վրա տասնչորսօրյա ժամկետը Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կարող է երկարաձգվել ևս յոթ աշխատանքային օրով. 3. Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում Կազմակերպության բացատրություններն ստանալուց կամ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո` 24 աշխատանքային օրվա ընթացքում: Առանձնապես բարդ գործի պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է սույն մասով նախատեսված քսանչորսօրյա ժամկետն իր որոշմամբ երկարաձգել ևս 14 աշխատանքային օրով. 4. Խորհուրդը Ֆինանսական համակարգի հաշտարարի ներկայացմամբ կարող է հաստատել պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոններ. 5. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պահանջի քննությունն իրականացնել բանավոր լսումների և (կամ) փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրության հիման վրա. 6. Կողմերի կամ դրանցից մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է հրավիրել կողմերին՝ վերջիններիս բանավոր բացատրություններն ու պարզաբանումները ստանալու նպատակով. 7. Պահանջի քննությունը բանավոր լսումների միջոցով իրականացվելու դեպքում կողմերը պետք է նախապես պատշաճորեն իրազեկվեն պահանջի քննության օրվա և վայրի մասին. 8. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պահանջի քննությանը ներգրավել մասնագետների: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ article 11 9. Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու իրավաբանական անձանց: Այդ անձինք պարտավոր են պատասխանել Ֆինանսական համակարգի հաշտարարի դիմում-հարցումներին և ներկայացնել իրենց իրավասություններից բխող պահանջվող տեղեկությունները դրանք ստանալու պահից՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ֆինանսական համակարգի հաշտարարն իրավունք ունի ստանալու սույն մասով սահմանված տեղեկությունները, եթե դրանք պետական կամ ծառայողական գաղտնիք չեն: Հարկային մարմինը Գրասենյակին տեղեկատվությունը տրամադրում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առցանց հարցումներին ավտոմատ պատասխանելու եղանակով (այդպիսի համակարգի առկայության դեպքում): |