FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1169

Ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքի գործողությունը.
1. Որպես իրավաբանական անձի անվանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
2. Օտարերկրյա պետությունում գրանցված կամ համընդհանուր ճանաչում ստացած անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է օրենքով նախատեսված դեպքերում.
3. Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվում է, և իրավաբանական անձը զրկվում է ֆիրմային անվանման բացառիկ իրավունքից, եթե՝
    1) դատարանի որոշմամբ նրան արգելվել է օգտագործել տվյալ ֆիրմային անվանումը.
    2) դատարանն անվավեր է ճանաչել ֆիրմային անվանման գրանցումը.
    3) իրավաբանական անձը փոխել է իր ֆիրմային անվանումը.
    4) իրավաբանական անձը լուծարվել է։