Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ԺԱՄԿԵՏՆԵՐԸ. 1. Կատարողը պարտավոր է իրականացնել աշխատանքի կատարումը (ծառայության մատուցումը) առանձին տեսակների աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) կանոններով կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրով սահմանված ժամկետում: Աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրում կարող է նախատեսվել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ժամկետ (եթե այն նախատեսված չէ նշված կանոններով), ինչպես նաև նշված կանոններով սահմանված ժամկետից ավելի փոքր տևողությամբ ժամկետ: Նշված կանոնները հանդիսանում են կողմերի միջև կնքած պայմանագրի անբաժանելի մաս. 2. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ժամկետը կարող է որոշվել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ավարտի թվականով (ժամանակահատվածով), (կամ) աշխատանքի կատարմանը (ծառայության մատուցմանը) ձեռնամուխ լինելու թվականով (ժամանակահատվածով): Այն դեպքում, երբ աշխատանքի կատարումը (ծառայության մատուցումը) աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում իրականացվում է մաս առ մաս (պարբերական մամուլի տեղ հասցնելը, տեխնիկական սպասարկումը), պետք է նախատեսվեն աշխատանքների կատարման (ծառայության մատուցման) մասնավոր ժամկետներ (ժամանակահատվածներ): |