FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

Վիճակագրական տվյալների տարածումը.
1. Պաշտոնական վիճակագրությունը տարածվում է ստույգ ժամանակին՝ սույն օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներին և 6-րդ հոդվածով ամրագրված հիմնարար սկզբունքներին համապատասխան.
2. Վիճակագրական կոմիտեն և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները կազմում և հրապարակում են տվյալների տարածման նախնական օրացույց, որում նշվում են պաշտոնական վիճակագրական տվյալների տարածման նախատեսված ամիսը և ամսաթիվը: Տվյալների տարածման նախնական օրացույցից ցանկացած շեղման մասին հասարակությունը տեղեկացվում է մինչև նախատեսված տարածման օրը: Տարածման նոր ամսաթիվը հաստատվում և հրապարակվում է ողջամիտ ժամկետում.
3. Պաշտոնական վիճակագրության տարածումն ուղեկցվում է մեթատվյալներով և բացատրական մեկնաբանություններով, իսկ հասանելիությունն ապահովվում է վիճակագրական կոմիտեի և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների պաշտոնական կայքերում հրապարակվելու միջոցով.
4. Տարածման ժամանակ պաշտոնական վիճակագրությունը և այլ վիճակագրական տվյալները հստակ տարանջատվում են.
5. Տարածված պաշտոնական վիճակագրության մեջ հայտնաբերված սխալները ենթակա են ուղղման, իսկ ուղղումները հրապարակվում և հաղորդվում են օգտագործողներին հնարավորինս սեղմ ժամկետում.
6. Օգտագործողներն իրավունք ունեն օգտագործելու պաշտոնական վիճակագրությունը և համապատասխան մեթատվյալները իրենց արտադրանքում՝ նշելով տվյալների աղբյուրը: